Ամառը զարմանալի ժամանակշրջան է, որին շատերն են սպասում, և որը շատերի համար անհետ ու անվերադարձ անցնում է: Առջևում ամառային երեք ամիս ունենք, որոնք հնարավոր է և պետք է ուրախ ու հագեցած ապրել: Ահա այն 15 բանը, որոնք պետք է այս ամառ անպայման անել:

 1  Հեծանիվ քշել

Лето

Պտտեք ոտնակներն ու գլուխը պարզեք ամառային ջերմ քամուն, ծիծաղեք առանց պատճառների ու զգացեք աշխարհի հետ ներդաշնակության հաճույքը:

 2  Խոտի վրա պիկնիկ կազմակեպել 

Лето

Սիրելի ծածկոցը, մեջքի տակ հարմարավետ բարձիկներ, իսկական և ոչ թե պլաստիկե սպասք, գեղեցիկ անձեռոցիկներ ու մի ամբողջ զամբյուղ համեղ տնական սնունդ: Այս օրը ընկերներդ ու ընտանիքիդ անդամները երբեք չեն մոռանա:

 3   Դաշտային ծաղիկներից ծաղկեպսակ հյուսել

Лето

Հիշո՞ւմ ես, թե ինչպես էիր մանկության տարիներին դաշտային ծաղիկներով ծաղկեպսակ հյուսում: Իսկ ինչո՞ւ այս ամառ չկրկնել դա: Եվ, իհարկե, չմոռանաք լուսանկարվելու մասին:

 4  Գիրքը ձեռքին պառկել ցանցաճոճի մեջ 

Лето

Մրգերի այգու մի փոքրիկ ստվերոտ անկյունում, թեթև օրորվելով, ձանձրացնող բզզոցից ծուլորեն տեղից շարժվելով ու սիրելի գիրքը թերթելով՝ մտածել ու մի փոքր ննջել:

 5  Թարմ անանուխով թեյ խմել

Лето

Թարմ մուրաբայով, համեղ բլիթներով ու մեղրով թարմ անանուխով թրմած թեյ խմել քո սիրելի բաժակով, կամ էլ նույնիսկ բաժակապնակի մեջ լցրած:

 6  Զամբյուղով սունկ հավաքել ու սնկով ապուր պատրաստել

Лето

Նախաճաշել ու գնալ ամառանոցին մոտ գտնվող փոքրիկ անտառը, շնչել հողի ու խոտի անկրկնելի բույրը, զգալ առավոտյան արևի շողերի ջերմությունը մաշկիդ վրա, սունկ հավաքել ու վերադառնալով մաքրել այն սեփական ձեռքերով ու անուշաբույր ապուր պատրաստել:

 7  Երեխաների հետ բույսերից ձեռագործ աշխատանքներ ստեղծել

Лето

Ծաղիկների թերթիկներով, տերևներով, ցողուններով գեղեցիկ ձեռագործ աշխատանք պատրաստելու համար դրանք պետք է հավաքել արևային եղանակին, այնպես որ, դրանց վրա ցողի կամ ջրի հետքեր չլինեն:

 8  Բոկոտն վազել ցողի վրայով

Лето

Ամառանոցում բոլորս էլ միշտ ինչ-որ գործերով ենք զբաղված, սակայն եթե ավելի վաղ արթնանաք, երբ արևը նոր-նոր սկսում է տաքացնել հողը, ու բոկոտն քայլեք փոքր-ինչ խոնավ, դեռևս սառը խոտի վրայով, այն ձեզ էներգիայով ու ուրախությամբ կլցնի ամբողջ օրվա ընթացքում:

 9  Անտառային մորուց շղթա պատրաստել

Лето

Սկզբում խնամքով հատապտուղը հատապտղի հետևից հավաքել խոտի վրա, իսկ հետո «թել-շղթան» միանգամից ուտել: Կախարդական համ ունի:

 10  Ելակից դիմակ պատրաստել

Лето

Քանի դեռ դրսում ամառ է, բնական մթերքները օգտագործեք որպես կոսմետիկ միջոց: Հավաքեք թարմ ելակները, տրորեք ու այն քսեք դեմքին: Այն հարթեցնում ու սնուցում է մաշկը:

 11  Բադմինտոն խաղալ

Лето

Չափազանց պարզունակ խաղ է թվում, սակայն մաքուր օդին այս խաղը խաղալն ինչ-որ հետաքրքիր ու ուրախացնող, անփոխարինելի տրամադրություն է փոխանցում:

 12  Արշավ գնալ

Лето

Հրաշալի կլինի ոչ թե մի օրվա արշավի գնալ, այլ մի քանի օրով, այնպես որ, գիշերը մնաք վրանի մեջ, խարույկ վառեք, նայեք աստղերին, երգեր երգեք կիթառով, իսկ առավոտյան լվացվեք աղբյուրի սառը ջրով ու արշավային բաժակով տաք թեյ խմեք:

 13  Խարույկին կարտոֆիլ խորովել

Лето

Ամեն ինչ հատուկ կանոններով արեք` փայտ, խարույկ, ածուխ և կարտոֆիլ:
Մի փոքր սպասում ես, ու անուշաբույր խորոված կարտոֆիը պատրաստ է, մի ափից մյուսն ես գցում, շտապելով այրում մատներդ ու վայելում անուշաբույր տաք կարտոֆիլը՝ կարագով ու աղով. ը՜մմմ որքան համեղ է:

 14  Թավալվել խոտի դեզի վրա

Лето

Ավտոբուսով կամ մեքենայով անցնում ես հեռավոր վայրերով` անտառներ, դաշտեր, գյուղեր ու  հանկարծ խոտի ոսկեգույն դեզեր. կանգ առ, բարձրացիր դրանց վրա ու զգա, թե որքան ձիգ են ու մի փոքր էլ ծակող:

 15  Տեսնել արևածագը

Лето

Պետք է գոնե մի անգամ ամռանը վայելել արևածագը: Արթնացեք ժամը 5-ին ու վայելեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել