Հետաքրքիր ազգ ենք,
Ռուսաստանին քֆրտում ենք` ազերբառանստանի վրա զենք վաճառելու համար, ու տենց քֆրտելով գնում ենք ու առնում թուրքական արտադրանք:
Գլոբուսը թողած` թռնում ենք անթալիաներում հանգստանալու, ու չենք էլ մտածում, որ այդ գումարներով զինվում է ոչ միայն թուրքական բանակը, որ հարմար պահը բաց չթողեց հայաբնակ Քեսաբի վրա հարձակվելու համար և նույն կերպ բաց չի թողնի Հայաստանի տարածքի վրա հարձակվելու համար, այլ նաև Թուրքիայի բյուջեից սնվող ազերբառանական բանակը...
Շարունակենք քֆրտել Ռուսաստանին ու սեփական միջոցներով զինել թուրքական ու ազերբառանական բանակները, մինչև գան մեր գումարներով մեզ կոտորեն, ու ով ողջ մնա, նոր ցեղասպանության ճանաչում պահանջի...
Հ.Գ. Ում մոտ հարց ա ծագում, թե էլ որտե՞ղ գնալ հանգստանալու, եթե ոչ անթալիաներում, առաջարկում եմ վերցնել գլոբուսը և ընտրել ցանկացած երկիր, որտեղ չեն կոտորել ու բռնաբարել մեր տատեր-պապերին, ասենք, Եգիպտոս կամ Բուլղարիա...