Tert.am-ը գրում է.

Մինչ վերջնական որոշում կկայացվի Գառնիի հեթանոսական տաճարի հարևանությամբ ժամանակավոր սրճարան տեղադրելու հարցի վերաբերյալ, այս պահին դիտարկում է իրականացվում, թե այնտեղ հանգստի նստարանների տեղադրումն արդյո՞ք նպաստել է զբոսաշրջիկների թվի աճին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը՝ նշելով, թե դիտարկումն իրականացվելու է առաջիկա երկու ամսում. «Երբ սրճարանի տեղադրման մասին խոսակցություններ եղան, բավական մեծ ակտիվություն եղավ նաև տուրօպերատորների կողմից, զբոսավարներն էլ տեսակետ հայտնեցին, թե նստարանները և սրճարանի տեղադրումը կնվազեցնի զբոսաշրջիկների այցը պատմամշակութային արգելոց-թանգարան»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել