Թաթա Սիմոնյանը կրկին սիրահարների կողքին է: Ինչպե՞ս: Իհարկե, հենց այն կերպ, ինչպես նրա մոտ ստացվում է ամենից լավ:

Նոր երգ՝ նվիրված սիրող սրտերին ու բոլոր նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց կյանքի կեսին:

Մեզ մնում է սպասել միայն «Սիրո ավետիսին»: Այդպես է կոչվում Թաթա Սիմոնյանի նոր երգը: ԻնչպեսArmStar.am-ի հետ զրույցում պարզաբանեց պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը, երգը ստեղծելիս ոգեշնչվել են սիրո բարեխոս սուրբ Սարգսից, ում տոնը հայերն ավանդաբար նշում են տարվա առաջին ամիսներին:

Երգի խոսքի ու երաժշտության հեղինակը, ինչպես և իր կատարած երգերի գերակշիռ մեծամասնության դեպքում, հենց ինքը՝ «հայկական փոփ երաժշտության արքա» տիտղոսին արժանացած Թաթա Սիմոնյանն է:

Այս պահին ընթանում են ձայնագրման նախնական աշխատանքները, իսկ երգի շնորհանդեսի ստույգ ժամկետի մասին ArmStar.am-ը կհայտնի առաջիկայում:

Վերջին ժամանակահատվածում «Սիրո ավետիսը» կլինի արդեն երգչի կողմից ներկայացվող 4-րդ սինգլը:

Սակայն այսքանով նորությունները չեն սահմանափակվում: Ինչպես տեղեկացանք հետագա զրույցի ընթացքում, մոտ ժամանակներում ՝ աշնանը, պատրաստվում են ուղևորվել ԱՄՆ՝ մեծ համերգային շրջագայության: Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Բոսթոնում, Սան Ֆրանցիսկոյում  ու շատ այլ քաղաքներում մեր հայրենակիցները շուտով հնարավորություն կունենան ներկա գտնվելու և վայելելու Թաթա Սիմոնյանի կենդանի կատարումները:

Եվ սա էլ դեռ ամենը չէ: Պատրաստվում է ևս մեկ անակնկալ՝ այս դեպքում ռուսական էստրադայի  աստղերից մեկի հետ զուգերգի տեսքով, ում անունը դեռևս պրոդյուսերը չցանկացավ հրապարակել:

Առաջիկա նորություններին ArmStar.am-ը հետևողականորեն կտեղեկացնի իր ընթերցողներին, իսկ այս պահին բացառիկ իրավունքով հրապարակում ենք «Սիրո ավետիս» երգից մի հատված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել