pic_33a8b9d82d440e382421da51in.am-ը գրում է.

Ավստրալացին, որին կինը դավաճանել էր նրա լավագույն ընկերներից մեկը հետ, ամուսնալուծությունից հետո աճուրդի է հանել կնոջ հարսանեկան զգեստը, որի տակ գրառել է՝ «կարված է Հուդայի հագուստներից»: Այս մասին է հաղորդում The Daily Mirror-ը: Հունիսի 8-ին տեղադրված այդ հայտարարութունն արդեն ավելի քան 60 հազար մարդ է դիտել: Զգեստի սկզբնական արժեքը 300 դոլար է:

Gumtree-ում տեղադրված լոտի նկարագրական մասում նշվում է, որ զգեստի դիզայները Բենեդիկտ Առնոլդն է (ԱՄՆ-ի գեներալ-մայոր, որը երկրի անկախության համար մղվող պատերազմի ժամանակ անցել էր Բրիտանիայի կողմը): Իսկ զգեստի համար որպես գործվածք են ծառայել «Հուդայի հագուստները», որ նա կրել է, երբ դավաճանել է Հիսուս Քրիստոսին:

Ամուսնալուծված տղամարդու ընկերները պատմել են, որ նա իր նախկին կնոջ հետ երկու տարի է ապրել, զույգը ամուսնալուծվել է մեկ տարի առաջ, և տղամարդը հասցրել է արդեն ուշքի գալ ու կատակով նայել իրադրությանը: Թե ինչու է ավստրալացին որոշել ազատվել նախկին կնոջ հարսանեկան զգեստից՝ չի հաղորդվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել