Այսօր հաճույքով սպասարկեցի ՀՀ ոստիկանության քննչական վարչության դիմաց կազմակերպված բողոքի ակցիան: Հասկանում ես, որ հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի կիրթ լինելը մեծ դեր ունի հավաքի ընթացքի և դեպքերի զարգացման համար: Հնչեցին քննադատական խոսքեր, կոչեր, վանկարկումներ, բայց դրանք չանցան թույլատրելիության սահմանները: Կազմակերպիչները բանակցեցին ոստիկանների հետ, լսեցին և ընդունեցին վերջիններիս խորհուրդը` չփակել քննչական վարչության շենքի մուտքը: Եվ բնականաբար ստացան համապատասխան աջակցություն ոստիկանների կողմից: Ես ուշադիր հետևում էի հավաքի ընթացքին և մտածում էի` երնեկ բոլոր ակցիաները այսպիսի զսպվածությամբ և քաղաքակիրթ մոտեցումներով անցկացվեն: Ընդհարում էլ տեղի չունեցավ: Իսկ ինչո՞ւ պետք է ընդհարում լիներ, երբ հավաքի մասնակիցները չեն վիրավորում որևէ մեկին, չեն դիպչում մարդկանց արժանապատվությանը, չեն փակում փողոցը, չեն սահմանափակում այլոց իրավունքները և չեն գնում սադրիչ գործողությունների: Այսպիսի հավաքներ անցկացնելը հարիր է քաղաքակիրթ հասարակություն ունեցող երկրին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: