«Հարսնացուն Վեգասից» նոր հայ-ամերիկյան ֆիլմի պրեմիերան, ինչպես արդեն հայտնել ենք, տեղի կունենա հունիսի 10-ին:
Մինչ ֆիլմը կհայտնվի էկրաններին, ArmStar.am-ը զրուցեց գլխավոր դերակատարներից Միքայել Շարաֆյանի հետ, ով մարմնավորել է Մկոյի կերպարը:
Պարզվում է՝ ամեն ինչ այդքան էլ հարթ չէ: Թե ինչ զվարճալի դեպքեր են տեղի ունեցել նկարահանման հրապարակում և ինչո՞ւ Միքայելը չէր ընդունում ֆիլմում նկարահանվելու առաջարկը, պարզեց ArmStar.am-ը:
Միքայել, ինչպե՞ս ստացվեց, որ մասնագիությամբ դիզայներ լինելով, որոշեցիք նկարահանվելֆիլմում:
Որպես զգեստների ձևավորող՝ շատ անգամ համագործակցել եմ ֆիլմի ռեժիսոր Արթուր Բաբայանի հետ: Սակայն ես երբեք չէի պատկերացնի, որ Արթուրն ինձ կարող էր տեսնել իբրև դերասան:
Տեղյակ ենք, որ շուրջ 3 ամիս ֆիլմում նկարահանվելու առաջարկը մերժում էիք,
ինչու՞:
Ի սկզբանե ես Արթուրին ասում էի՝ մոռացի՛ր ես դերասան չեմ, ես չեմ կարող գալ ու աշխատել նախագծում որպես դերասան, որովհետև իմ մասնագիտությունն այլ է: Ես չեմ կարող չհարգել դերասանի աշխատանքը, քանի որ հայրս Լևոն Շարաֆյանն է՝ նույնպես դերասան և այդ ոլորտում բազում տարիների փորձ ունեցող:
Բայց երեք ամիս Արթուրը հակառակն էր պնդում, ասում էր, որ իմ գեների մեջ կա դա, պետք է փորձեմ:
Երկար համոզելուց հետո, երբ ծնողներիս էլ հայտնեցի առաջարկի մասին, հայրս ասաց, որ համաձայնեմ:
Փաստորեն Ձեր հայրը դեմ չի՞ եղել:
Ի զարմանս ինձ, հայրս ասաց, որ եթե մարդը քո մեջ տեսնում է այդ կերպարը, ուրեմն պետք է փորձես: Իհարկե, ես վստահ էի, որ դեմ կլինի, կարծում էի, որ հայրս կասի՝ հիմա բոլոր գործերդ թողեցիր ու անցար դերասանությա՞նը: Բայց խորհուրդ տվեց փորձել, տեսնենք՝ ինչ կստացվի:
Իսկ ի՞նչ զգացողություններ կային, երբ արդեն աշխատում էիք նկարահանման
հրապարակում:
Գիտեք, անբացատրելի հանգստություն կար, որը նույնիսկ ինձ համար էր զարմանալի: Ես էությամբ ցրված մարդ եմ, բայց նկարահանման հրապարակում ես չափիս դուրս կենտրոնացած էի: Փորձեցի կերտել Մկոյի կերպարը և հետո բացահայտեցի մի շատ կարևոր բան արդեն իմ մասնագիտության շնորհիվ՝ կարողացա հասկանալ դերասաններին, կարողացա ավելի լավ պատկերացնել նրանց աշխատանքը:
Շարունակությունն` այստեղ