Հարմարավետության գոտուց դուրս գալն ու ռիսկերի դիմելն այն առաջնային միջոցն է, որով մենք զարգանում ենք ու աճում: Սակայն հաճախ մենք վախենում ենք առաջին քայլն անել: Իրականում հարմարավետության գոտին ամենևին էլ հարմարավետության հետ չէ, որ կապած է, այլ՝ վախի: Կոտրիր վախի շղթաներն ու դուրս արի: Երբ անես սա, կսկսես հաճույք ստանալ ռիսկի դիմելուց, ու դրա արդյունքում զարգանալուց: Ահա այդ անելու 10 ձև:


 1  Հասկացիր` ինչ կա հարմարավետության սահմանից այն կողմ

Այլ կերպ ասած, որո՞նք են այն բաները, որ կարծում ես արժե անել, սակայն վախենում ես ինքնուրույն անելուց, որովհետև վախենում ես հիասթափությունից կամ ձախողումից: Շրջան նկարիր ու գրի այն բաները, ինչը շրջանակից դուրս է: Այս գործընթացը միգուցե թույլ չտա հստակ հասկանալ քո անհարմարավետությունը, սակայն թույլ կտա հասկանալ՝ որտեղ ես քեզ ավելի հարմարավետ զգում: Գրի առ դրանք:

 2  Հասկացիր` ինչ ես հաղթահարելու

Ուշադրություն դարձրու գրի առած անհարմարավետություններին: Հիշիր հիմնական ու առաջնային զգացումը, որը պետք է փորձես հաղթահարել, վախն է: Ինչպե՞ս է վախը վերաբերում յուրաքանչյուր իրավիճակին: Փորձիր հնարավորինս կոնկրետ լինել: Վախենում ես սոցիալական հավաքներին մոտենալ մարդկանց ու ծանոթանա՞լ: Ինչո՞ւ: Պատճառը նրա մեջ է, որ քեզ անհարմար ես զգում ձայնիդ որակի՞ց, թե տեսքիցդ, կամ էլ վախենո՞ւմ ես, որ քեզ ուշադրություն չե՞ն դարձնի:

 3  Հարմարվիր անհարմարավետությանը

Հարմարավետության գոտուց դուրս գալու եղանակներից մեկը այն բառացիորեն ընդլայնելն է: Նպատակ սահմանիր անհարմարավետությունից երբեք չխուսափելը: Մասնակցիր սոցիալական հավաքներին: Երբ սկսես խուճապի մեջ հայտվել նոր հանդիպած մարդու/մարդկանց հետ խոսելիս, փորձիր ավելի երկար մնալ նրա/նրանց հետ, քան սովորաբար անում ես` հաղթահարելով անհարմարավետությանդ սահմանը: Եթե դու հնարավորինս ավելի երկար մնաս ու ավելի հաճախ մտածված` հույզերդ ու վախդ կառավարելով սա անես, այն պակաս անհարմարավետ կթվա:

 4  Ձախողմանը դիտարկիր որպես ուսուցիչ

Մեզնից շատերը այնքան են վախենում ձախողումից, որ նախընտրում են ոչ մի քայլ չձեռնարկել: Անհրաժեշտ է ձախողմանը սկսել վերաբերել որպես ուսուցչի: Ի՞նչ ես սովորում այս կամ այն փորձառությունից: Ինչպե՞ս կարող ես դաս քաղել ու այն օգտագործել քո հաջորդ արկածների մեջ` հաջողության հասնելու հավանականությունն ավելի մեծացնելու համար:

 5  Փոքրիկ քայլեր արա

Մի փորձիր դուրս ցատկել հարմարավետության գոտուց. չափազանց անսովոր զգացումը կարող է ստիպել քեզ հետ ցատկել: Փոքրիկ քայլեր արա՝ վախդ հաղթահարելու համար: Եթե հանրային ելույթ ես պատրաստվում ունենալ, սկսիր օգտվել ամեն մի հնարավորությունից՝ փոքր խմբերում խոսելու համար: Դու նույնիսկ կարող ես վարժվել՝ ընտանիքի անդամների ու ընկերների մոտ ելույթդ փորձելով:

 6  Շփվիր ռիսկի դիմող մարդկանց հետ

Այս քայլն անհամեմատելի արդյունավետ է: Եթե ուզում ես ինչ-որ բանում ավելի լավը լինել ու կատարելագործվել, դու պետք է սկսես ավելի շատ շփվել այն մարդկանց հետ, ովքեր անում են այն, ինչ դու ես ուզում անել:  Գրեթե անխուսափելիորեն նրանց ազդեցությունը կսկսի ներգործել քո վարքի վրա:

 7  Ինքդ քեզ հետ անկեղծ եղիր, երբ փորձում ես արդարանալ

Մի ասա «Պարզապես հիմա դրա համար ժամանակ չունեմ»: Փոխարենն անկեղծ եղիր ու ասա «Վախենում դա անել»: Արդարացումներ մի փնտրիր, ուղղակի անկեղծ եղիր: Դու ավելի լավ տեղում կհայտնվես, որբ անկեղծ լինես, թե ինչն է քեզ անհանգստացնում, որն էլ ավելի կմեծացնի առաջ շարժվելու հավանականությունը:

 8  Հասկացիր` ինչպես հարմարավետության գոտուց դուրս գալը շահավետ կլինի քեզ համար

Ինչպե՞ս կանդրադառնա հանրային ելույթ ունենալը անձնական ու մասնագիտական աճիդ վրա: Այս հնարավոր օգուտները պահիր մտքում որպես մոտիվացիա, որը կօգնի քեզ հաղթահարել վախերդ:

 9  Չափազանց լուրջ մի վերաբերվիր ինքդ քեզ

Սովորիր ծիծաղել ինքդ քեզ վրա, երբ սխալ ես թույլ տալիս: Ռիսկի դիմելն անխուսափելիորեն ձախողումներ ու արգելքներ կներառի, որոնք մյուսների մոտ երբեմն քեզ հիմար իրավիճակում կթողնեն: Ուրախ եղիր ու ծիծաղիր, երբ մյուսներն էլ են ծիծաղում:

 10  Կենտրոնացիր զվարճալիի վրա

Վայելիր հարմարավետության ու ապահով գոտուց դուրս գալու գործընթացը: Վայելիր ինքդ քո մասին նոր բացահայտումներ անելը, որոնց մասին նախկինում պատկերացում անգամ չունեիր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել