Tert.am-ը գրում է.
Ռուս քննիչները կարող են միջազգային հետախուզում հայտարարել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնց մեղավոր են համարում 2008թ.-ին Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձությունների համար. ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հաղորդել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։
«Քննության տվյալներով՝ Վրաստանի նախկին պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Սաակաշվիլին, պաշտպանության նախարար Կեզերաշվիլին, ներքին գործերի նախարար Մերաբիշվիլին և այլք նպատակ են ունեցել ոչնչացնել Հարավային Օսիայի տարածքում բնակվող օսերին»,-ասել է Մարկինը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/06/09/saakashvili-russia/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել