Հենց նոր իմացա գույժը. իմ հայրենիքից մի կարևոր գույն էլ պակասեց, մի տեսակ, որով Հայաստանս համ ու հոտ ուներ:
Սմբատ Այվազյանի երիտասարդության հետ անցավ իմ պատանեկությունը, հետո, երբ իմ մոտ գարուն էր, երբեք ու երբեք չէի մտածում, որ Սմբատի մոտ աշնան գույն ու թախիծ կտեսնեմ:
...Երկար ու ձիգ 22 տարիներ, համատեղ հույզեր, ուրախություն ու թախիծ, ռազմի դաշտ ու բանտ, իշխանության բարձունք ու ընդդիմադիրի հալածանք, լիքը թաքուն ու բացահայտ էջեր....
...Ու այս ամենն ավարտվեց: Ու շուտ էլ ավարտվել էր, որովհետև Վազգենի համերաշխ ու միասնական տունը պահել չկարողացանք ու իրարից խռով, և Վազգենին կարոտած` գնում ենք մեր «համերաշխ տունը»:
Հանգստություն լինի քեզ, եղբայր: Կներես, որ քեզ հրաժեշտ տալու ուժ չունեմ:
Մի օր անպայման կհանդիպենք..
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=671180539598160&set=a.124703257579227.13583.100001186610933&type=1&theater¬if_t=photo_comment
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



