Լինել ինչ-որ մեկի սեփականությունը մեկ ու կես տարի...Այ սա ես չէի պատկերացնում: Չհուսահատվելու միտումներով ծնված հպարտությունս ոչ մի կերպ թույլ չէր տալիս , որ ընդունեմ դա: Բայց դե Դու շատ ուժեղ ես: Ու արդեն չեմ կարողանում առանց քեզ իմ "այսօր"-ներում, "հիմա"-ներս էլի քո մասին մտածելու պատճառով չեն թողնում, որ այլ ` հնարավոր է կարևոր բաներով զբաղվեմ: Սովորել եմ անընդմեջ պատկերացնել քեզ իմ հազարավոր "վաղը"-ների մեջ ու վախենում եմ, որ առանց քեզ միգուցե առօրյա էլ չեմ ունենա:
Սովորել եմ մեր անվերջ գիշերային խոսակցություններին, այդ պատճառով էլ ցերեկը քնելը մոտս լավ չի ստացվում. չկա մեկը , որ քնացնի:
Ոնց եմ սիրում, որ ինձ "մանդարինկա" ես ասում :)
Դու ինձ կերպարանափոխել ես : Ավելի կանացի եմ դարձել, հավերժ հայելու դիմացն եմ ու էդ պատճառով էլ միշտ ուշանում եմ: Մի` նեղացիր, դու ես մեղավոր:
Ես քեզ սիրում եմ Դա`վ, գիտեմ, որ միշտ կարիքդ եմ ունենալու
Նյութի աղբյուր՝ http://angie-mime.livejournal.com/47965.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել