Միշտ մտածել եմ, թե փողի համար էս սերիալներով ոնց կարան մի ամբողջ սերունդ փչացնել` առանց աչքը ճպացնելու :
Հիմա հասկացա,թե ոնց կարան :
Արժեհամակարգի խնդիր է :
Իրենք չեն էլ ջոկում,որ նման ֆիլմեր նկարահանելը ու ռեժիմով ամեն օր եթեր արձակելը ազգին դավաճանել ա նշանակում :
Որտեղից հասկանան էս հասարակ բանը, եթե գլխուղեղի ուռուցքով երեխուն կարող են նախորոք որոշված սխեմայով մի քանի օր առաջ հրավիրեն համերգին ,որպիզի օգտագործեն , շոու սարքեն , հանդիսատեսից հավաքած գումարը տան բալիկին բոլորի աչքի առաջ ու հետո  հետ վերցնեն ու  փախնեն կուլիսների ետևով:
Էսօր ես արդեն իմ անձնական կարծիքը կասեմ,որ մինչ հիմա չեմ արտահայտվել: Գումարի հափշտակման մեջ մասնակցել են շատերը:Սկսած հանդիսատեսից , որ մասնակցել է համերգին ու հիմա հանգիստ խղճով կողքից հետևում է թե ինչ է լինելու, վերջացրած էն բոլոր մարդկանցով, ովքեր որ եղել են բեմում,կուլիսների ետևում ու էկրանին:
Ավելին` մենք բոլորս մեր մեղքի բաժինն ունենք , որ լռում ու հանդուրժում ենք էսպիսի նողկալի բաները:
Թողնեն ամեն օր գողական տեսարաններով եթեր դուրս գան; Իսկ երբ խոսքը պատվի,նամուսի մասին է` ամսից ավել է բան չեն կարողանում ասել:
Այո,արժեհամակարգի մեծ խնդիր ունեն էս մարդիք:

Հ.Գ. բալիկի հայրը ասում է,որ տեսահոլովակում երեխային համբուրող տղան է գումարը  հետ վերցրել; Բայց թե հետը ով կա` պարզել է պետք: Կոնկրետ ինձ համար շատ կասկածելի է,որ էդ տղաներից ոչ մեկ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ որևէ բացատրություն չտվեց ու չի էլ պատրաստվում տալ:

Հ.Գ. Իսկ էս բալիկը  վիրահատությունից հետո արդեն վաղը   պիտի քիմիոթերապիայի կուս անցնի ու գումար չենք կարողանում հայթհայթել:Գիտեմ ,որ հեչ իրենց մրգին չի: Բայց ասեցի գրեմ էլի....

Սա էլ հաշվեհամարը` կարող ա որոշել են փոխանցել գումարը,բայց մոռացել են տվյալները:Հաշվեհամարը բացված է ВТБ բանկում՝ Արթուր Սամվելի Գալստյանի անունով: Նա երեխայի հայրն է:
$-16036031627901
Arm dram-16036031627900
Euro-16036031627902
Rus-16036031627903
Սա հոր ` Արթուրի համարն է:007 92 66 73 14 439

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել