1Պարզվում է՝ տաք թեյը վնասակար է օրգանիզմի համար: Իսկ երբ այն նաև թունդ է, ապա դրա վնասակարությունը կրկնապատկվում է: Նման եզրահանգման են եկել բրիտանացի դիետոլոգները: 

Բանն այն է, որ տաք թեյը ոչ միայն վնասում է կոկորդի լորձաթաղանթը, այլ նաև կերակրափողն ու ստամոքսի պատերը: Երկար ժամանակ տաք թեյ օգտագործելու դեպքում, հավանականությունը մեծ է, որ մի քանի հիվանդություն ձեռք կբերեք: Բրիտանացի բժիշկների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 62 աստիճան տաքությունից բարձր թեյ օգտագործելու դեպքում շատ հնարավոր է աղեստամոսքային հիվանդության առաջացումը:

3

Թեյի համար իդեալական ջերմաստիճատը 56-ից ոչ բարձրն է: Ինչ վերաբերում է մուգ թեյերին, ապա այն վնասակար է այնքանով, որ իր մեջ մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում, ինչն էլ շատ օգտագործելու դեպքում կարող է հանգեցնել գլխացավի և անքնության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել