Հայտնի է, որ Ասիան հարուստ է տարատեսակ կերակուրներով, դելիկատեսներով, անուշեղենով և համեմունքներով, բայց որոշ երկրներում կարող են առաջարկել տարօրինակ, նույնիսկ ահավոր կերակրատեսակներ, որոնք դժվար երբևէ փորձեք համտեսել: ArmStar.am-ը ներկայացնում է կերակրատեսակների ցանկ, որոնք համտեսել կարող են միայն «ամուր ստամոքսով» մարդիկ:

Ճայի գինի: Կանադացի էսկիմոսների այս ըմպելիքը պատրաստվում է սատկած ճայով:

Տունցզիդան կամ երեխայի ամորձիներ: Չինական Չժեցզյան նահանգի ավանդական կերակուրը: Այն պատրաստում են հավկիթով և սեռական հասունության տարիքի չհասած տղայի մեզով:

Հաուկարլ` իսլանդական ազգային կերակրատեսակ, որը պատրաստում են կամ գրենլանդական բևեռային շնաձկան կամ հսկայական շնաձկան ծխեցրած մսից: Իսկ ինչո՞ւ հոտած, որովհետև թարմ վիճակում այդ մսամթերքը թունավոր է լինում: 

Լյութեֆիսկ: Սկանդինավյան ավանդական ձկնային կերակրատեսակ, ամանորյա դելիկատես: Մինչ եփվելը երեք օր ձուկը պահում են կաուստիկ սոդայի լուծույթում, հետո թրջում ջրով, ինչից հետո ձուկը դառնում է ժելեանման զանգված:

Բալյուտ (կամ բալուտ), բադիկի եփած ձու, որում արդեն ձևավորված է ճուտիկը:

Հարյուրամյա ձու: Չինական խոհանոցի հայտնի կերակրատեսակ, որի պատրաստման վրա ծախսվում է 3-4 ամիս:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել