Միգուցե մինչև 30 շաբաթական պտղի սեռը որոշելը և կարողանան արգելել, իսկ ուղեղների մեջ հեղաշրջում ինչպե՞ս են անելու: Պիտեկանտրոպ ամուսնուն, որն հրաժարվում է "աղջիկ բերած" կնոջն հիվանդանոցից տուն տանել կամ մարդկային որակներից զուրկ սկեսրոջը, որը ստիպում է հարսին աբորտի գնալ, ո՞նց են մարդ դարձնելու: Եվ ամենակարևորը. ստրուկի մտածելակերպ ունեցող հարսին ո՞նց են ստիպելու իրեն մարդ համարել, ոչ թե դարն անցած ու նողկանք առաջացնող պատկերացումների հլու կամակատար:

Հայաստանում տարեկան շուրջ 1500 սեռով պայմանավորված արհեստական ընդհատում է կատարվում, այսինքն այսքան աղջիկ երեխա մեր երկրում չի ծնվում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը` ներկայացնելով կատարված հետազոտության տվյալները:

Ըստ նույն հետազոտության, Հայաստանում աղջիկ երեխաներին դեռ չծնված սպանում են ամենաշատը Արագածոտնի ու Գեղարքունիքի մարզերում:

«Աշխարհում ամենաբարձր ցուցանիշները հենց այս մարզերում են գրանցվել` 124 տղա/100 աղջիկ հարաբերակցությամբ», -հավելեց Հայրապետյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել