Վերջին օրերին մամուլում ու լրատվական կայքերում ակտիվ քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մոտալուտ վտանգը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում: Թե որքանով է սակագնի բարձրացումը նպաստելու ֆինանսական ճեղքի փակմանը և արդյոք ճիշտէ սակագնի բարձրացմամբ փակել այդ կուտակված պարտքերըSlaq.am-ը մեկնաբանություն խնդրեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանից: «Հասկանալի է, որ ամենայն հավանականությամբ մի ճեղք կա, որը կարելի է նաև անվանել ֆինանսական ճեղք, բայց այդ ճեղքերի փակումը որպես կանոն պետությունը պետք է ունենա այլ ճանապարհ և ոչ թե ինչպես միշտ և ինչպես կատարվում է մեր երկրում՝ հասարակ քաղաքացու հաշվից: Նման պարագայում այս ենթադրվող թանկացումը ըստ էության չունի, թափանցիկություն չունի հիմնավորման անհրաժեշտ աստիճան, ինչն էլ իմ տեսակետից ոչ հիմնավորված է ու ոչ ցանկալի: Չպետք է մտածել թե ինչպես փակել ֆինանսական ճեղքը, առաջին հերթին պետք է մտածել, թե այդ ֆինանսական ճեղքը ինչ պատճառներով է առաջացել, այս պարագայում անընդհատ կարելի է հայտնաբերել ֆինանսական ճեղք ու մտածել դրանց փակման մասին, ուրեմն առաջին հերթին յուրաքանչյուր երկիր պետք է մտածի, թե ինչ ճանապարհով առաջացավ այդ ֆինանսական ճեղքը, ինչ որակական բնույթ ունի այդ ճեղքը, որից հետո նոր հասարակությունը ամբողջությամբ զինվորագրվում է տվյալ դժվարությունը հաղթահարելու համար: Նման թանկացումները, հատկապես այն պահին, երբ գոյություն ունի աղքատության նման մակարդակ, որը հանգեցնում է այսպիսի ահագնացող արտագաղթ և ընդհանրապես անկումնային վիճակ, բնականաբար ճնշող մեծամասնության, եթե ոչ բոլորի կողմից չի կարող ընդունվել ճեղքերի փակման նման մոտեցումը»,- եզրափակեց Վարդան Բոստանջյանը: Հիշեցնենք, որ Slaq.am-ի օրեր առաջ անցկացրած փոքրիկ հետազոտության արդյունքում, եթե էլեկտրաէներգիան Հայստանում բարձրանա վերոհիշյալ չափով, ապա մենք կունենաք տարածաշրջանի ամենաբարձր սակագինը:
Slaq.am-ը գրում է.



