
Հայաստանի հավաքականի ընկերական 3 հանդիպումներից հետո առկա խնդիրների, առավելությունների, բացթողումների ու առաջընթացների պատկերն ամբողջականացվեց:
Պարոն Շալանդը գործի մեջ տեսավ նորեկներին, որն առավել քան կարեւոր էր. ֆուտբոլիստները զգացին մարզչի խաղային փիլիսոփայության հիմնառանցնքները, իսկ «Մսյոն» ճանաչեց ֆուտբոլիստներին եւ, վստահ եմ, ուրվագծեց Եվրո-2016-ի ընտրական փուլի խաղային տեսլականը:
Շալանդի գործունեության սկիզբը հագեցած է, հաշվարկված եւ իմաստավորված: Ինչ խոսք, եղան բաղթողումներ, պաշտպանության գծում խնդիրներ, բաց թողած գոլեր... այլ կերպ լինել չէր կարող, քանի որ շեշտը դրված էր ֆուտբոլիստներին փորձարկելու, մարտավարական պլաններ փոփոխելու, խաղային օղակներում ֆուտբոլիստների դիրքափոխումները լավագույնս օգտագործելու եւ նորեկներին խաղադաշտում տեսնելու համար:
Նախքան բարձրագոչ խոսքեր արտահայտելը՝ կարեւոր է տեսնել, ընկալել... միայն հաղթանակները չէ, որ պիտի մեզ միասնական դարձնեն...