10049827821in.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համարում է, որ Ուկրաինան պետք է լինի միասնական ամբողջական պետություն։ Այս մասին նա հայտարարել է լրագրողներին նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդման արարողությունից հետո, որը տեղի է ունեցել շաբաթ օրը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։

«Ուկրաինան պետք է լինի միասնական ամբողջական պետություն և կլինի այդպիսին»,- հայտարարել է Լուկաշենկոն լրագրողներին տված մեկնաբանություններում։ Նրա կարծիքով՝ Ուկրաինան պետք է համաձայնության գա Ռուսաստանի հետ։

«Գլխավորը, որպեսզի ուկրաինացիները՝ մեր մարդիկ, դուրս գան այս իրավիճակից։ Ես չեմ կարծում, թե այն աղետալի է։ Այստեղ չափազանց շատ են կրքեր թեժացվում, չափազանց շատ են խոսակցություններն այդ առնչությամբ, այդ պատճառով հարկավոր է պարզապես հանդարտվել և նոր փուլում, եթե այն կարելի է նոր համարել նախագահի ընտրությունից հետո, կայունացնել իրավիճակը»,- հավելել է Բելառուսի առաջնորդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել