Life.panorama.am-ը գրում է.
ՀՀ կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը հայտարարությամբ է հանդես եկել, որով ներողություն խնդրում բնապահպաններից՝ «Պատասխանատու հանքարդյունաբերություն, մարտահրավերներ և հնարավորություններ» կոնֆերանսի շրջանակներում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Հայտարարությունում ասվում է հետևյալը.
«Հարգելի բնապահպաններ,
Ես իրոք ափսոսանք եմ հայտնում, որ «Պատասխանատու հանքարդյունաբերություն, մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային կոնֆերանսի շրջանակներում Ձեզ հետ մեր հարցուպատասխանը վերածվեց վիճաբանության:
Երկխոսության կառուցման ու քաղաքակիրթ բանավեճի ծավալման մշակույթի ու փորձի պակասը, ցավոք սրտի, հանգեցրեց մի իրավիճակի, որի արդյունքում հնչեցին անհիմն մեղադրանքներ և կոշտ արձագանքներ:
Կարծում եմ, որ կողմերը փոխադարձաբար պետք է հայցեն միմյանց ներողամտությունը, ինչը ես անում եմ՝ կրկին անգամ նշելով, որ ոչ մեկի վիրավորելու մտադրություն չեմ ունեցել, պարզապես փորձել եմ զսպել որոշ անձանց ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



