Անիմասստ է մեղադրել օտարներին. մեղավորը անկախության տարիների իշխանություն է: Այսօր մեզանում նկատվում է խորթացում հայրենիքի նկատմամբ, նախևառաջ պետք է հայրենիքը դառնա հարազատ, պետք է հաղթահարի պետության հանդեպ անտարբերությունը, խորթությունը և օտարացումը: Ազգի, ժողովրդի, հասարակության և անհատի կյանքում կան արժեքներ, որոնք անփոխարինելի են, դրանցից ամենաարժեքավորը հայրենիքն է, իսկ հայրենիքն ու պետությունը միաժամանակ հարազատ և խորթ լինել չեն կարող: Պետք է առաջնորդվել ազգային գաղափարախոսությամբ, որը գիտելիքների և արժեքների համակարգ է, որտեղ իմաստավորվում և մեկնաբանվում են ազգային շահերը, առաջադրվում` ազգի նպատակները, կենսագործման ուղղությունները, իսկ կենսագործման ուղիները պետք է գործադրել հանրային կյանքի կարգավորման բոլոր ասպարեզներում` տնտեսության, քաղաքականության, ընտանիքի, աշխատանքի, կրթության և այլ բնագավառներում: Առաջնորդվելով ազգային գաղափարախոսութամբ՝ ամեն մեկս պատասխանատու լինի իր և ազգի առջև: Ազգովի համախմբվելով՝ պետք է դառնանք մի բռունցք, այդ դեպքում կկարողանանք ձևավորել մեր ազգի իդեալն ու նպատակները:

Կից նյութն այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել