3 խաղում 12 բաց թողնված գնդակ. Հայաստանի հավաքականը վերջին տարիներին նման վատ արդյունք չէր գրանցել: Այդ խաղերում էլ ֆուտբոլային անգրագիտությունը գերիշխող էր, հատկապես՝ պաշտպանությունում: Այս առումով, կարծում եմ, նոր մարզիչը խնդիրներ ունի: Նա վատ չսկսեց, բայց միայն ֆուտբոլիստների հավաքագրման գործունեության բազմազանության առումով, իսկ խաղի կազմակերպման տեսանկյունից, ինչպես երևաց, այնքան էլ գրագետ խաղային սխեմա չի մշակում, քանի որ գրեթե նույն տակտիկայով խաղաց, և այդ 3 խաղերում էլ խորքային խնդիրներն ավելի ակնհայտ էին դառնում, ինչի դեմ նա այդպես էլ հակաքայլ չգտավ: Ակնհայտորեն ձախողված պաշտպանություն, և Խաչատուրովը որևէ հնարավորություն չի ստանում: Համակցվածության դեֆիցիտ. պաշտպանությունից գրոհի անցնելու լուրջ թերություն և այլն: Եվ զարմանալի է, որ պարտություն կրող թիմում, այն դեպքում, երբ որոշ ֆուտբոլիստներ ակնհայտորեն մնացել էին խաղից դուրս, նա փոփոխության մասին մտածելու ժամանակ չէր գտնում: Բացերն ու հարցականներն այս խաղով Շալանդն ավելի խորացրեց: Ինչպես երևում է՝ նոր մարզիչը փոփոխություններ չի սիրում. նա կայունության կողմնակից է, բայց նրա կայունությունը շատ ստատիկ է, դինամիկա չկա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/713737841998047?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել