Չնայած այն հանգամանքին, որ ամռանը հագուստի քանակը պակասում է, և փորձում ենք հնարավորին քիչ շոր ունենալ մեր հագին, միևնույն է, հենց դա էլ դժվարեցնում է ոճի ընտրությունը: Մենք փորձել ենք հավաքել այն ոճային սխալ հանդերձները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի կրել այս կամ այն միջավայրում:
Տղամարդու բրիդջի
Բրիդջին հաճախ վաճառվում է երկաթուղային կայարանների գետնանցումներում կամ «փախած» սուպերմարկետներում: Թող այս ոճը մեծահասակ կանանց:
Շորտեր աշխատավայրում
Տեսականորեն շորտերը և թեթև վերնաշապիկները հիանալի տեսք են հաղորդում ձեզ: Բայց մինչ դրանք կրելը հիշեք Կանտին և նրա պարզ միտքը՝ անաչառ նայիր քո սրունքներին: Եթե գույնով դրանք քեզ հիշեցնեն տպիչ թուղթ, ապա թող շորտ հագնելու միտքը հանգստի մեկնելու համար:
Վուշից շալվար
Եթե կարծում եք, որ այս անդրավարտիքը ձեզ «կրքոտ» տղամարդ է դարձնում, ապա չարաչար սխալվում եք: Իսկ, եթե այս անդրավարտիքը հագնեք նմանատիպ վերնաշապիկով, ապա դա արդեն իսկ արհավիրք է:
Սպիտակ ջինսեր
Սպիտակ ջինսերը քեզ 80 – ականններն ե՞ն հիշեցնում: Կամ անդրավատիքր ընդգծում է քո մաքրասիրությունը՞: Մի խոսքով թող դա second hand – ում:
Շարունակությունն՝ այստեղ