Բոլորս էլ պարբերաբար այցելում ենք շուկա, բայց երբեմն չենք մտածում, որքան էկզոտիկ և ոչ սովորական կարող են լինել դրանք: ArmStar.am-ն առաջարկում է ծանոթանալ աշխարհի ոչ սովորական շուկաների հետ:
Վիկտորիա թագուհու շուկա, Ավստրալիա
Այն հայտնի է նաև որպես Վիկ-մարկետ և տեղակայված է Մելբուռնի գործարար շրջաններից մեկում: Շուկայի պատկառելի տարիքը (130 տարեկան) ինքնին խոսուն է:
Կաշգարի շուկա, Չինաստան
Այս շուկան գործում է ամեն կիրակի արդեն մի քանի հարյուրամյակ: Այն տպավորում է իր չափսերով և ապրանքների բազմազանությամբ:
Վիկտուալիենմարկետ, Գերմանիա
Ի տարբերություն Կաշգարի կիրակնօրյա շուկայի, Վիկտուալիենմարկետն աշխատում է յուրաքանչյուր օր` բացառությամբ կիրակիների և տոների: Շուկայի անվանումը ծագում է լատինական victus` մթերք, պաշար, բառից:
Կաստրիի շուկա, Սենտ Լյուսիա
Ավանդական ապրանքատեսակներին զուգահեռ, շուկան գրավում է նաև մերձարևադարձային պտուղների բազմազանությամբ` ավոկադո, մանգո, հացենու պտուղներ և այլն:
Բորո շուկա, Անգլիա
Աշխարհի ամենահայտնի շուկաներից մեկը, որն ունի մոտ 250 տարվա պատմություն, գտնվում է բրիտանական մայրաքաղաքի հենց սրտում: Կիրակիից չորեքշաբթի այստեղ իրականացվում է մեծածախ վաճառք, իսկ մնացած օրերին` մանրածախ:
Սբ. Լոուրենսի շուկա, Կանադա
Տորոնտոյի կենտրոնում արդեն 200 տարուց ավելի գործող շուկան իր պատմության ընթացքում ոչ մի անգամ չի փոխել զբաղեցրած տեղանքը:
Անգլիական շուկա, Իռլանդիա
Կորկ քաղաքում գտնվող անգլիական շուկան աշխատել սկսել է 1788 թվականին և անվանման համար պարտական է իր հիմնադիրներին: Ստեղծման պահին շուկան տնօրինել է բողոքականների մի ընկերություն, որոնք, ըստ Կորկի բնակիչների համոզման, եղել են անգլիացիներ: Այն հանդիսանում է քաղաքի տեսարժան վայրերից ամենագլխավորը:
Լողացող շուկա Կայ Ռանգ, Վիետնամ
Իր ռազմավարական նշանակությամբ Կայ Ռանգը ոչ մի բանով չի տարբaերվում մնացած շուկաներից, սակայն, տուրիստների համար այն առաջին հերթին տեսարժան վայր է:
Շարունակությունն՝ այստեղ