Մասնագիտությամբ դիմահարդար ֆոտոմոդել Աննա Բաբայանը, ով վերջին տարիներին բնակություն է հաստատել Իսպանիայում, նոր ֆոտոշարք է ներկայացրել։ ArmStar.am-ին մոդելը փոխանցեց, որ մտահղացման հեղինակը իր շատ լավ ընկեր Արման Սահակյանն է, ում ճաշակին և հետաքրքիր աշխատանքներին ծանոթ լինելով, միանշանակ համաձայնել է այս գաղափարի իրականացմանը.
«Մեծ սիրով ընդունեցի առաջարկը, թեև շատ քիչ ժամանակ ունեինք ֆոտոշարքի համար և շատ արագ ենք նկարահանումն արել։
Ասեմ, որ մեկ ժամից էլ քիչ տևեց։ Առավոտյան շատ վաղ ենք արթնացել, մոտ ժամը 7-ին, քանի որ նպատակ ունեինք օգտագործել պատուհաններից ներթափանցող լույսը»։
Թեև Աննան բնակվում է Իսպանիայում, սակայն ֆոտոշարքն իրականացրել է Երևանում, երբ մի քանի ամսով վերադարձել էր հայրենիք։
Ֆոտոմոդելի փաստմամբ՝ զգեստը և աքսեսուարներն ինքն է ընտրել, թեև շատ դեպքերում դիմում է նաև ոճաբանի օգնությանը։
Շարունակությունն՝ այստեղ