Լողափին անցկացվող հարսանեկան արարողությունը ռոմանտիզմի վառ արտացոլում է այն երիտասարդ զույգի համար, որը ցանկանում է խուսափել ավանդական հարսանիքներից: Եվ այսպես, եթե դուք ձեր ընտրությունը կատարել եք հօգուտ լողափնյա հարսանիքի, ձեզ, անշուշտ, պետք կգա նաև համապատասխան զգեստ: Իհարկե, պարզ է, որ ուռած, կորսեթով կամ շատ ծալքերով զգեստները լողափին այնքան էլ հարմար չեն, և «լողափնյա» հարսնացուն իրեն ավելի հարմարավետ կզգա թեթև շիֆոնե կամ մետաքսյա զգեստով: Հարսանիք բլոգը ձեզ է առաջարկում դիտել հայտնի դիզայներների լողափնյա հարսենական զգեստների գեղեցիկ նմուշները:
Նյութի աղբյուր՝ http://harsaniq.wordpress.com/2014/06/05/sea/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել