Հիսուս ասում է. 
-Զգո՜ւյշ եղեք, չխաբվեք: Շատերը կգան իմ անունով և կասեն. «Ես եմ Քրիստոսը», կամ՝ «Ժամանակը հասել է»: Բայց մի՛ հետևեք նրանց: Երբ լսեք պատերազմների ձայներ և խռովությունների մասին, չսարսափեք, որովհետև նախ պետք է որ դրանք պատահեն: Սակայն դա չի նշանակում, որ աշխարհի վախճանն է:
Ազգերն ազգերի դեմ պիտի կռվեն, թագավորությունները՝ թագավորությունների դեմ: Ուժեղ երկրաշարժեր պիտի տեղի ունենան և տարբեր տեղերում՝ սով և համաճարակ: Սարսափազդու և մեծամեծ նշաններ պիտի երևան երկնքից: Բայց այս բոլորից առաջ ձեզ պիտի ձերբակալեն և բանտ նետեն. իմ պատճառով ձեզ թագավորների և կառավարիչների առաջ պիտի տանեն: Դա առիթ պիտի լինի ձեզ համար՝ վկայություն տալու իմ մասին: Ամեն մարդ իմ պատճառով պիտի ատի ձեզ: Բայց ձեր գլխից մի մազ անգամ չի կորչի: Եվ ձեր համբերությամբ դուք կփրկեք ձեր հոգիները:
(Ղուկասի ավետարան 21:8-19):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել