Araratnews.am-ը գրում է.
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ ՌԴ-ի նոր միգրացիոն օրենքը բացասկան ազդեցություն կունենա Հայաստանի վրա և առաջին հերթին կազդի Ռուսաստանում ապրող հայերի վրա:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց՝ ռուսաց լեզվի կրողներին պարզեցված կարգով քաղաքացիություն տալու մասին օրենքը, ըստ որի այն քաղաքացիները, ովքեր կամ ում նախնիները ապրել են Ռուսական կայսրության, ԽՍՀՄ, կամ ժամանակակից Ռուսաստանի տարածքում, կստանան քաղաքացիություն:
Ռուսական անձնագիր կտրվի Ռուսաստանում մշտական բնակություն հաստատելու պայմանով և այլ երկրի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում: Օտարերկրյա քաղաքացին ընդամենը պետք է ռուսաց լեզվի քննություն հանձնի, և առավելագույնը 3-ամսյա ժամկետում պատասխան կտրվի նրա դիմումին:
«Սա երկսայրի խնդիր է: Մի կողմից մեր ժողովրդագրությունը զգալի չափով կխաթարվի: Ընդ որում, եթե առաջին երկու տարին մի քիչ զգույշ, ապա հետո եթե գործընթացը թափ հավաքեց եւ նորմալ անցավ, կարող է իներցիականությունը մեծանա,լ եւ ավելի մեծ զանգվածներ կգնան Հայաստանից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



