«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն եղել է իր կուռքը և մեծագույն ֆուտբոլիստը, որի դեմ երբևէ խաղացել է:
«Ո՞վ է եղել իմ լավագույն մրցակիցը: Ես շատ-շատ ֆուտբոլիստների դեմ եմ խաղացել և չեմ կարող առանձնացնել ինչ-որ մեկին: Այդուհանդերձ կնշեմ Ռոնալդոյին՝ ֆենոմենին, քանի որ նա իմ կուռքն է եղել: Իմ կարծիքով՝ նրանից լավը երբեք չի լինի»,-Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել