7114821in.am-ը գրում է.

Երեկ՝ Վատիկանում, Բերիո հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը Արամ Ա կաթողիկոսին մանրամասն տեղյակ է պահել վերջին երկու օրերում Հալեպի, մասնավորապես Նոր Գյուղի շրջանի հայահոծ թաղամասերում կատարված սարսափելի ռմբակոծությունների մասին: Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի Facebookյան էջից:

Վեհափառ հայրապետը անմիջապես հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև օտար միջնորդությունների միջոցով նաև ընդդիմադիր շրջանակների ներկայացուցիչների հետ, որպեսզի բոլոր հնարավոր միջոցներով կասեցվեն դեպի հայաբնակ շրջաններ կատարվող ռմբակոծությունները:

Հայտնենք, որ ահավոր ռմբակոծությունների հետևանքով հայկական եկեղեցիները, դպրոցները, համայնքային հաստատությունները, բազմաթիվ բնակարաններ ու թաղամասեր լուրջ վնասներ են կրել, կան զոհեր և բազմաթիվ վիրավորներ:

Հիշեցնենք, որ այս օրերին Արամ Ա վեհափառ հայրապետը պաշտոնական այցելությամբ գտնվում է Վատիկանում:

Այսօր առավոտյան Վեհափառը պետք է հանդիպի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ ու առանձնահատուկ պետք է անդրադառնա Միջին արևելքի, հատկապես Սիրայի ու սիրիահայության վիճակին: Արամ Ա կաթողիկոսը պետք է խնդրի Հռոմի պապի միջամտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել