Պետական գերակա շահին վաղուց ենք հետևում։
ըը. Ոչ` «հետնորդն ենք» իմաստով իհարկե։
Նույնիսկ խորհուրդներ եմ տվել քաղաքապետին. Հա, ի դեպ` դրանք ժառանգում եմ ներկայինին։
Կրպակաբանություն, սրճարանակերություն...
ՊըԳըՇը-ի մարսողական համակարգի արտադրանքն են. ,-ասում ու թվարկում է dabavogը։
Խառը մարսողություն է։
Մարդ չի հասկանում` քաղաքական, թե հարկային-քաղաքական...
«Փարիզյան սուրճ»-ի հեքիաթըտ կապված էլ մտածում եմ էս քանի օր է։
Գլուխ չեմ հանում։
Հիմա քանդում են որպես կրպակ մայթին, թե հարկային պարտավորություններ չկատարելու համար՞՞՞
Քանդողները լուռ են /Յարաբ ով են՞՞՞ Ոչ քաղաքապետը՞՞՞ Հաա, ի դեպ` քաղաքապետի համար ով է 100 օր հնարել՞՞՞ բան չի բացատրում 100 օր, թող պարապ նստի. էս ինչ երկաթյա վարագույրեր են՞՞՞/։
Էս լռության մեջ նայում եմ հասարակությանը. Ինչ-որ խառնվել են` Թռչկան ու սրճարան մեկ են արել, պայքարում են։
Պայքարի ու չպայքարի գնահատականները հետաքրքիր են.
noni_no, Ով էր ասել՞՞՞ Էն կնոջ ինչը դուրը չէր եկել՞՞՞ Ձայնը՞՞՞
Էդ է... Սփյուռքահայը, ով պարկեշտ ձայն չունի, թող բիզնես չդնի Հայաստանում։
Աշտոժ։
Մայթին նստած սրճարանի ոչ ցանկալի լինելը, թե հարկային պատասխանատվություն՞՞՞
Ոնց նայենք երկաթե շերտավարագույրի արանքից՞՞՞
Եկեք էշ-էշ դիտարկում անեմ, էլի։
Երբ սկսվեց՞՞՞
Ես միացա, երբ էն սերոբի գործով.... էն սերոբը մանկապիղծ էր. Ասում են` ամբողջ քաղաքը էդ մասին վաղուց խոսում էր։ Մի օր հանկարծ որոշեցին, որ բացահայտվի դա։ Մինչ բացահայտումը` վարչապետի խորհրդականն էր, թե ոստիկանությունում ինչ որ հանրային խորհրդի անդամ՞՞՞
Մի խոսքով, անցած.
Արել էր, հասնում էր։
...սերոբի գործն ինչ էր՞՞՞
Հետո կարծես թե բան չի եղել. Մինչև` Նարեգացի կենտրոնի տնօրենի ձերբակալությունը. Վերջում ասացին` հարկերից խուսափելը։
Հիմա` Փարիզյան սրճի տիրուհու «դեպքը»։
Կամ հարկայինն է արթնացել, կամ հարկայինից հիմա թափով հրաժարական կտան, կամ էլ...
Ուշադրություն դարձրել եք, որ օտարերկրյա ընկերությունների ներկայությունը Հայաստանում վերջերս խիստ խրախուսվում է՞՞՞։
Թեկուզ` Քաջարանի հանքերի առումով։ Սյունիքի մարզպետը ասաց, չէ՞՞՞ «Փողը գնալու է Գերմանիա»։
Կամ էն հանքային ջրերի գործարանի առումով. Արտավազդցիներ. «Չգիտեմ` ֆոկուս ա, թե օրենք՞՞՞... Չգիտենք` շեյխն է վերցնում, թե կառավարությունը՞՞՞» ։
Խեղճ գյուղացի, ասում է` արաբերեն չգիտենք, որ շեյխի հետ խոսենք, իրար հասկանանք։
Հայերեն խոսեք կառավարության հետ, տեսեք հասկանում եք իրար, որ արաբերենի համար եք դարդ անում՞՞՞
Հայ գիտի... Ականջդ կանչում է, վարչապետ՞՞՞
Երկարող թեմա է աչքիս, կարճ կապեմ միտեսակ։
Չինացիներ հայտնվեցին վերջերս ոնց որ ինտենսիվ... Կարելի է կառավարության էջը բացել, տեսնել, թե դրսի որ ում-երի հետ են պայմանագրեր կնքվում` բիզնեսների կամ միջոցների ներդրման համար։
Կարող է ասածներս օդից են ու հեչ իրարու հետ կապ չունեն, կարող է ամենևին էլ դրա համար չեն սփյուռքահայ բիզնեսմենների հարկային պարտավորություններից խուսափելն ու այլ, հանցագործ-մանկապիղծ պարտավորությունների ստանձնումը սկսել «հայտնաբերել»...
Կարող է և` հա։
Ի վերջո` քաղաքականությունը ինչի վրա պիտի հիմնվի, եթե ոչ` տնտեսական համագործակցության՞՞՞
Ով գիտի, թե ինչ կա շերտավարագույրների ճեղքերից ներս...
Հը՞՞՞