Untitled-21in.am-ը գրում է.

YouTube-ի օգտատեր CrazyRussianHacker-ը որոշել է կոկա-կոլայում պարունակվող շաքարի քանակությունը պարզել մեկ շիշ ըմպելիքը եռացնելու միջոցով: Ինչպես պարզվել է, մեծ ժողովրդականություն վայելող ըմպելիքը մեծ քանակությամբ շաքար է պարունակում:

Ջրի գոլորշիացումից հետո տարայում մնում են հավելումներն ու քիմիական նյութերը, որոնք թանձրանում ու կպչում են գդալին:

Օգտատերը խորհուրդ է տալիս հետևել իր օրինակին և քաղցր ըմպելիքը փոխարինել գազավորված ջրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել