Tert.am-ը գրում է.

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ: Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Վերին Լարսի սահմանային անցակետի որոշ հատվածների վերանորոգման հարցը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Կարևորելով Վերին Լարսի սահմանային անցակետի դերը հայ-ռուսական առևտրաշրջանառության գործում՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ անհրաժեշտ է լուծում տալ բնակլիմայական պայմանների հետևանքով հաճախակի առաջացող ձնակույտերի և սողանքների խնդրին, որոնք բացասաբար են ազդում բեռնափոխադրումների ծավալի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել