Lragir.am-ը գրում է.

Ֆրանսիական TF1 հեռուստաընկերությանը և Եվրոպա-1 ռադիոկայանին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչու է Ղրիմը միացրել Ռուսաստանին: Պուտինի խոսքով, ինքը չէր կարող թույլ տալ, որ Ղրիմն անցնի ՆԱՏՕ-ին, ուր կարող է մտնել Ուկրաինան:

«Այդ պայմաններում թույլ տալ, որ գերազանցաբար էթնիկ ռուսական բնակչությամբ այդ  պատմական ռուսական տարածքը մտնի՞ ինչ-որ ռազմական դաշինքի կազմ, ընդ որում, երբ Ղրիմի բնակիչները ցանկանում են Ռուսաստանի մաս լինել: Ներեցեք, սակայն այլ կերպ չէինք կարող վարվել»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել