Մեզ թողնեն՝ առավոտից իրիկուն կասենք` մենք ժողովրդի մի մասնիկն ենք և մեզ հաղթել հնարավոր չէ, այնինչ...
Այնինչ, մենք ամեն մեկս իրականում այնքան թույլ և «ճղճիմ» ենք, որ չենք կարողանում մեզ թալանողների դեմն առնել:
Այնինչ, մենք այնքան անզոր ենք, որ մեզ թալանողները լվլվում են, իսկ մենք անճարությունից նրանց փողերն ենք հաշվում, փոխարենը պահանջենք, որ այդ փողերը վերադառնան բյուջե, այնտեղ, որտեղից թալանվել են:
Այնինչ, մենք այնքան հուսալքված վիճակում ենք գտնվում, որ մեր մատաղ սերունդը, մեզ արդար ճանապարհով ապրողներին համարում է անհաջողակներ, իսկ «շուն շան որդի թալանչիներին» կայացածներ...
Այնինչ, մենք օր-օրի մեզ թալանողների ձեռքում խամաճիկի ենք վերածվում:
Հ.Գ. Մենք այս վիճակում ժողովրդի մասնիկ իրավունք չունենք կոչվելու, քանի որ ժողովուրդ գաղափարը վեհ գաղափար է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=534097716702486&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել