(Սույն բանաձևն օգտագործվում է, և մի շարք ուսուցիչների կողմից ասվել է բազմիցս)

1- Արտաքին աշխարհը՝ ներքին աշխարհի հայլային անդրադարձն է: 
2- Փոխելով ներքին աշխարհը՝ մտքերը, զգացումները, հոգևիճակը՝ փոխվում է նաև արտաքին աշխարհը: 
3- Աղոթքի՝ ներքին խոկման մեջ, պետք է դրված լինի՝ ոչ թե բարձրաձայնված ցանկությունը, այլ՝ ներքին աշխարհի կայացած վիճակը որպես զգայախոհական իրականություն: 
5- Ներքին հոգևոր իղձը աղոթքի ժամանակ պետք է ասվի և զգացվի այնպես՝ կարծես այն արդեն կա: Ոչ թե Աստծուն խնդրել, որ չեղածը բանը նվիրաբերի քեզ, այլ ունենալ զգացողություն, որ քո ըղձածն արդեն կա, գոյություն ունի: 
6- Ներքին աշխարհում՝ հոգու մտապատկերում, դու արդեն պետք է ունենաս այդ նոր վիճակի պատկերն ու խաղաղությունը, որպեսզի այն դառնա արտաքին իրականություն: 
7- Ապագան՝ ոչ թե հստակ գծագրված ծրագիր է, այլ՝ հնարավոր տարբերակների հավանականություններ, որոնցից կատարվում է ընտրություն ըստ՝ այն ինչն առկա է հասարակության հավաքական անգիտակցականում: 
8- Ժամանակը, ըստ թաքնագիտության և նաև ըստ քվանտային ֆիզիկայի, ոչ թե միասեռ ու միագույն ալիք է, այլ՝ ընթացքի մեջ շերտավորված ալիք է: Այն իր ընթացքում ունենում է շերտերի վերադասավորում, և շերտերի հատման կետերը ստեղծում են քվանտի թռիչքը՝ ըստ նոր համադրության, որը և ձևավորում է ապագան: Այս կրիտիկական կետերը կարող ենք անվանել ընտրության կետեր՝ ապագայի հնարավոր թռիչքային արտահայտման համար: Այսինքն ընթացքի մեկ տարբերակից թռիչքաձև անցում մեկ այլ ճանապարհի հնարավորության:

Նորից կրկնենք վերևի երկու բանաձևերը: 
1- Արտաքին աշխարհը՝ ներքին աշխարհի հայլային անդրադարձն է: 
2- Փոխելով ներքին աշխարհը՝ մտքերը, զգացումները, հոգևիճակը՝ փոխվում է նաև արտաքին աշխարհը: 
Սա և՛ անհատի, և՛ հավաքականության համար՝ սեփական ապագայի թռիչքաձև փոփոխության հնարավոր լծակ է:

Սիրելի ժողովուրդ, մեր հասարակության մեջ ներկայի մասին ձեր նեգատիվիզմը և դրա մասին անընդհատ արտահայտվելը, իսկ ապագայի առումով տեսլական չունենալը, որը մեր հավաքական ներքին աշխարհն է այսօր,- ձևավորում է մեր ապագան: 
- Մեր ժողովուրդը չունի հավաքական խոկում-աղոթքի սովորույթ, ինչպես նաև՝ հավաքական ըղձանք ու հավաքական տեսլական:

Փորձենք փոխել մեր ներքին աշխարհը, և հավատանք դրան՝ ըստ մեր հավաքական ըղձական տեսլականի, այսու՝ կփոխվի մեր հավաքական ապագան:
Մտածեք այս մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել