ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Կանզաս քաղաքում մի գեղեցիկ կանաչապատ զբոսայգի կա: Խոսքը Դոնալդ Ջեյ Հոլի անվան զբոսայգու մասին է: Այս զբոսայգու բացման 25-ամյակի կապակցությամբ զբոսայգու հարավային մասում ապակե լաբիրինթոս է տեղադրվել: Ապակե լաբիրինթոսի կառուցումը հովանավորել է Հոլերի ընտանեկան հիմնադրամը: Լաբիրինթոսի նախագծի հեղինակը հանրահռչակ Ռոբերտ Մորիսն է: Մորիսն ամենից հայտնի է իբրև քանդակագործ, սակայն այս մարդը բազմակողմանիորեն զարգացած է և նշանակալի ավանդ ունի արվեստի տարբեր ճյուղերում: Նա նկարիչ է, գրող, պարուսույց, մի խոսքով՝ արվեստը նրա տարերքն է: Ապակե լաբիրինթոսը Մորիսի ամենահաջողված աշխատանքներից է: Այս լաբիրինթոսում նշմարվում է պատմական հինավուրց շինությունների ճարտարապետական ոճը: Այնուամենայնիվ, ապակե լաբիրինթոսը չի կարելի հնաոճ համարել, քանի որ դասականն ու ժամանակակիցը միահյուսված են այս պերճաշուք կառույցի մեջ:

the glass labyrinth by robert morris at the donald j hall sculpture park (1)

the glass labyrinth by robert morris at the donald j hall sculpture park (4)

the glass labyrinth by robert morris at the donald j hall sculpture park (2)

the glass labyrinth by robert morris at the donald j hall sculpture park (6)

the glass labyrinth by robert morris at the donald j hall sculpture park (7)

the glass labyrinth by robert morris at the donald j hall sculpture park (5)

the glass labyrinth by robert morris at the donald j hall sculpture park (3)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել