Ես վերջնականապես համոզվեցի, որ ազգիս որոշ դեգրադացված փնթիներ, ովքեր ոչ իրենց են հարգում, ոչ դիմացին, երբեք չեն փոխվելու: Միշտ նույն խոզն ու կեղտոտն են մնալու: Պապիս ասած քա*ելու են նստեն:
Մի խնդրի մասին եմ ուզում խոսել, որն այնքան է ներծծվել մեր առօրյայի ու մենթալիտետի մեջ, որ արդեն սկսել ենք կատակով ոչ թե կշտամբանքով խոսել դրա մասին: Մի տեսակ սովորել ենք ու կարծես թե հույս էլ չունենք, որ այս ֆրոնտում դրական տեղաշարժ ենք ունենալու: Խոսքս մեր գետնանցումների ու նրանց գերփնթի վիճակի մասին է:
Գաղնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանում գետնանցումն իր նպատակին ծառայում է ընդամենը բացման սկզբի մի քանի շաբաթվա ընթացքում: Հետո ինչ-որ փողոցային բոսյակներ պիվայի շշերի հետ իրենց գիշերային օրգիաներից հետո գալիս ու անցումները վերածում են զուգարանների: Ստացվում է, որ տասնյակ հազարավոր դոլլարներ պետբյուջեյից հատկացնում ենք, որ մարդիկ ապահով անցնեն փողոցն ու մեքենաների առաջներով չվազեն, բայց մի քանի անմակարդակ նեղմիտի պատճառով մարդիկ ստիպված փողոցն ավանդական տարբերակով են անցնում՝ խարխափելով, վախենալով, ռիսկի դիմելով ու կյանքները վտանգելով:
Աչքիս առաջ այսօր Կինոհայրենիքի առջևի գետնանցում էր, որը բոլորովին վերջերս է բացվել: Այսօր մի կին երեխային գրկած մտավ գետնանցում, որ փողոցը ճիշտ անցնի: Մեկ էլ երեխան սկսեց մեզի անտանելի հոտից դժգոհել ու մայրը ստիպված երեխային գրկած վազելով անցավ բավական վտանգավոր Արշակունյաց պողոտան, որտեղ հետիոտնի անցնելու համար գծեր անգամ չկան:
Փաստորեն ինչ է ստացվում, եթե գետնանցումը շաուրամայանոցների կոմպլեքս չենք դարձնում, իրենց մշտական անվտանգությամբ ու մնացած ենթակառուցվածքներով, որը մեկ մեկ ծառայի նաև մարդկանց անվտանգ փողոցն անցնելու համար, ապա մեր դասական գետնանցումը վերածվում է զուգարանի:
Հիմա առաջարկս: Կամ գետնանցումներում տեղադրում եք տեսախցիկներ, որոնք կֆիքսեն պատերին միզող այդ բոմժերին ու մի քանիսը կպատժվեն խսիտ, կամ գետնանցումներում անվճար զուգարաններ տեղադրեք, որ այդ դեգրադացվածները գոնե մարդավարի արտազատեն: