1378471in.am-ը գրում է.

Թբիլիսիում տեղի է ունեցել թեթև թմրանյութերի օրինականացման կողմնակիցների հերթական ակցիան: Դրան մոտ 1000 մարդ է մասնակցել՝ հայտնում է «Կավկազսկի ուզել»-ը: Միջոցառումը տևել է մոտ 2 ժամ և ավարտվել առանց պատահարների:

Ցուցարարների գլխավոր նպատակն է՝ հասնել կառավարության կողմից մարիխուանայի օգտագործման և պահպանման մասին օրենքի վերանայմանը՝ ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը:

Ցուցարարները ներկայիս օրենքը համարում են պատժիչ: Խոտ ծխելու համար նախատեսվում է 500 լարի տուգանք, կրկնակի խախտման համար՝ 1500 լարի: Խոշոր չափի (ավելի քան 50 գրամ) մարիխուանա պահելու համար նախատեսվում է 7-14 տարվա ազատազրկում: Միևնույն ժամանակ, Վրաստանի քրեական օրենսգրքում նախատեսված չէ թմրանյութերի դասակարգում, անձնական օգտագործման համար մարիխուանա պահելը նույն կերպ է պատժվում, ինչ ուժեղ ազդող թմրանյութերի՝ հերոինի, ափիոնի դեպքում՝ փոխանցում է «Նովոստի Գրուզիի» կայքը:

«Մարիխուանայի ապաքրեականացման» հնարավորության մասին քննարկումները Վրաստանում առաջին տարին չէ, որ ընթանում են: Անձնական օգտագործման համար թմրանյութերի փոքր քանակի ձեռքբերման համար քրեական պատասխանատվության հարցը վերանայելու խոստումը 2012 թվականին «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական ծրագրի կետերից է եղել, բայց այդպես էլ մնացել է թղթի վրա:

Ակտիվիստները ներկայիս իշխանություններին մեղադրել են իրենց նախորդների «ամոթալի քաղաքականութունը» շարունակելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել