Հազիվ թե գտնվի որևէ մեկը, ով կյանքի ընթացքում երբևէ ալկոհոլ չի օգտագործել: Ոմանք իրենց չափը գիտեն, իսկ ոմանք էլ չեն կարողանում վերահսկել իրենց: Կենացները գնալով քաղցրանում են, խմիչքը՝ պակասում: Այս փաստերը կարդալուց հետո Դուք կամ կհրաժարվեք խմելուց, կամ ավելի բուռն կերպով կսկսեք խմել:

 1  Տաղանդավոր հարբեցողներ

http://www.learnersonline.com/wp-content/uploads/2014/03/churchill1.jpg

Վերջին հինգ տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամերիկյան ու բրիտանական մի շարք հետազոտություններից պարզ է դարձել, որ որքան ավելի խելացի է մարդը, այնքան ավելի հավանական է, որ նա կչարաշահի ալկոհոլի օգտագործումը: Առաջին հայացքից թվում է, թե պետք է ճիշտ հակառակը լիներ: Խելացի մարդիկ լավ աշխատանք գտնելու ավելի շատ շանսեր ունեն, ուստի նրանց սոցիալական կարգավիճակն էլ պետք է որ ավելի բարձր լինի, իսկ դարդերը՝ ավելի քիչ: Ուստի ինչո՞ւ պետք է խելացի մարդը իր դարդերը գինու բաժակի մեջ սպանի: Այնուամենայնիվ, հետադարձ հայացք գցելով անցյալին՝ տեսնում ենք, որ գրականության, արվեստի ու մի շարք այլ ոլորտներում աչքի ընկնող հանճարների զգալի մասը հարբեցող է եղել: Ո՞վ կհամարձակվի հերքել, որ Էռնեստ Հեմինգույեը, Վինսենթ վան Գոգը, Ուինսթոն Չերչիլը կամ Չայկովսկին հանճարեղ մարդիկ էին:

 2  Ռասայական պատկանելություն

bldronnie_lar407

Մարդկային ռասաներն իրարից տարբերվում են մի շարք հատկանիշներով: Քչերին է հայտնի, որ տարբեր ռասաների պատկանող մարդկանց օրգանիզմը տարբեր կերպ է ընդունում ալկոհոլը: Գաղտնիքը երկու ֆերմենտների՝ ալկոհոլի դեհիդրոգենազի (ADH) և ացետալդեհիդ դեհիդրոգենազի (ALDH) մեջ է: Դրանք տարբեր ազգերի ներկայացուցիչների օրգանիզմում տարբեր չափով են առկա: ADH-ից կախված է, թե որքան արագորեն է օրգանիզմը յուրացնում ակոհոլը: ALDH-ի շնորհիվ նյութափոխանակության, ավելի ստույգ՝ ալկոհոլի յուրացման գործընթացի ընթացքում առաջացած նյութերը վերածվում են քացախաթթվի ու ջրի: Օրինակ՝ հրեաների օրգանիզմում  ADH-ի մակարդակը բավականին ցածր է: Դրա համար էլ հրեաների շրջանում հարբեցողների թիվը համեմատաբար քիչ է:

Բնիկ ամերիկացիները և ասիացիները հատկապես զգայուն են ալկոհոլի նկատմամբ: ADH և ADLH ֆերմետների որոշ համակցություններ կարող են բնիկ ամերիկացիների մոտ ալկոհոլային խմիչքի հանդեպ կախվածություն առաջացնել: Սա սարսափելի հետևանքներով է հղի: Հետազոտությունները ցույց են տվել, որ բնիկ ամերիկացիների շրջանում շատ ավելի հաճախակի են ծնվում երեխաներ, որոնք բնածին արատներ ունեն հղիության շրջանում նրանց մայրերի կողմից ալկոհոլի ընդունման պատճառով: Բանն այն չէ, որ բնիկ ամերիկուհիները հղիության ընթացքում ավելի շատ են ալկոհոլ օգտագործում, քան մյուս ազգերի կանայք: Նրանց օրգանիզմը պարզապես ավելի զգայուն է ալկոհոլի հանդեպ, ինչի պատճառով էլ ալկոհոլի բացասական ազդեցությունը նրանց շրջանում ավելի ցայտուն կերպով է արտահայտվում:

Ասիացիների մոտ ADH-ի մակարդակը բավականին բարձր է, սակայն նրանց մոտ գրեթե բացակայում է ALDH-ը: Սա վատ է, քանի որ ացետալդեհիդը մարդկանց վրա շատ ավելի բացասական ազդեցություն կարող է գործել, քան ինքնին ալկոհոլը: Ասիական ծագում ունեցող բազմաթիվ մարդկանց համար միայն մի քանի բաժակ խմիչքը կարող է անտանելի սրտխառնոցի ու վատ ինքնազգացողության պատճառ հանդիսանալ: 

 3  Ալկոհոլն ու հրաձգությունը

8_178274707

Մի շարք մարզիկներ, այդ թվում՝ Բեյբ Ռութը և Միկի Մենթլը, հարբեցողներ են եղել: Այնուամենայնիվ, ինչպես հայտնի է, որ լավ մարզավիճակ պահպանելու համար մարզիկները պետք է խուսափեն ալկոհոլի օգտագործումից: Այնուամենայնիվ, կա մի մարզաձև, որում ալկոհոլի օգտագործումը ոչ միայն չի վնասում, այլև դրական արդյունքի է հանգեցնում: Խոսքը հրաձգության մասին է:

Կրակելիս մարդ պետք է հաստատուն ձեռք ունենա կրակոցի դիպուկությունն ապահովելու համար: Որոշ հրաձիգներ նախապես փոքր չափաբաժնով ալկոհոլ էին ընդունում մրցումներից առաջ՝ հուսալով, որ դա կօգնի հանգստացնել նյարդերը և կդանդաղեցնի սրտի աշխատանքը: Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը հատկապես խստորեն արգելում է ալկոհոլի օգտագործումը հրաձգության մրցումներից առաջ: Ցանկացած պահի կարող են անսպասելիորեն ստուգել, թե արդյոք հրաձգության մրցումների մասնակիցները նախապես ալկոհոլ ընդունել են: 

 4  Ինչպես խմել և չհարբել

2_Jim-Koch-2

Եթե մարդու օրգանիզմում ֆերմենտների հետ կապված որևէ խնդիր չկա, օրգանիզմը մի ժամում կարող է յուրացնել 355 միլիլիտր գարեջուր կամ 44 միլիլիտր լիկյոր:  Եթե մարդ խմում է սրանից ավելի արագ տեմպով, ի վերջո, հարբածությունն անխուսափելի կլինի: Տարածված է այն տեսակետը, որ ամենից լավ մարդուն սթափեցնում է ժամանակը, ոչ թե տաք սուրճը կամ սառը ցնցուղը: Այս տեսակետին հակադրվում է Բոստոնի գարեջրի գործարանի համահիմնադիր Ջիմ Քոչը: Քոչը պնդում է, որ գարեջրի խմորիչի ընդունումը խմելուց առաջ զգալիորեն բարձրացնում է օրգանիզմի դիմացկունությունը և թույլ չի տալիս հարբել: 

Բանն այն է, որ խմորիչի մեջ պարունակվում է ADH ֆերմենտը: Տեսականորեն յուրաքանչյուր բաժակից առաջ մի թեյի գդալ խմորիչ կուլ տալը նպաստում է, որ օրգանիզմն արագորեն յուրացնի ալկոհոլը: Գարեջրի խմորիչը  շատ տհաճ համ ունի, սակայն Քոչը դրա լուծումն էլ է գտել: Նա խմորիչը խառնում է յոգուրտի հետ, ինչից հետո դրա համը տանելի է դառնում: Շատերն ասում են, որ Քոչի առաջ քաշած տեսությունը սխալ է: Յուրաքանչյուր մարդու օրգանիզմ անհատական առանձնահատկություններ ունի: Մեկն ավելի շուտ է հարբում, մյուսն ավելի ուշ: Քոչի տեսության հակառակորդները նշում են, որ Քոչը պարզապես ամուր ու դիմացկուն օրգանիզմ ունի և հենց այդ պատճառով է ուշ հարբում:

 5  Ինչու չի կարելի հարբած մեքենա վարել

3_97475901

Հարբած վիճակում ղեկին նստելու համար անբարեխիղճ վարորդին վարչական պատասխանատվության կարող են ենթարկել: Միայն Ամերիկայում ամեն տարի 13.000  մարդ մահանում է նման անբարեխիղճ վարորդների պատճառով: Հայաստանում ևս ոչ սթափ վիճակում մեքենա վարելը տարածված երևույթ է: Հարբած մարդկանց հաճախ համոզում են հանկարծ այդպիսի վիճակում ղեկին չնստել: Չիկագոյի համալսարանի տնտեսագետ Լևիթը և New York Times-ի լրագրող Դաբները վերջերս հրատարակեցին Superfreakonomics գիրքը: Այդ գրքում նշվում է, որ հարբած ժամանակ քայլելը ութ անգամ ավելի վտանգավոր է, քան մեքենա վարելը: Այս եզրակացության հավաստիությունը շատ գիտնականների կողմից կասկածի տակ դրվեց: Հարբած մարդը, ով ոտքով է գնում վտանգի է ենթարկում իր կյանքը, իսկ մեքենա վարող հարբած մարդը վտանգի է ենթարկում բազմաթիվ այլ մարդկանց կյանքը:   

 6  Հիշողության մթագնում

7_144954869

Ոգելից խմիչք օգտագործելու արդյունքում մարդկանց մոտ կարող է հիշողության մթագնում գրանցվել: Երկու տեսակի մթագնում կարող է լինել՝ թռուցիկ և տևական: Չնայած տարածված տեսակետի՝ մթագնումները կապված են ոչ այնքան խմիչքի չափի հետ, որքան խմելու արագության:

Հիշողության մթագնումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ուղեղի հիպոկամպուս հատվածը խցանվում է: Հիշողության մթագնման արդյունքում մարդիկ չեն մոռանում իրենց հետ կատարված իրադարձությունները: Հնարավոր չէ մոռանալ մի բան, որը երբևէ չի արձանագրվել ուղեղում: Հարբած մարդկանց ուղեղը պարզապես չի արձանագրել այդ իրադարձությունները այն պահին, երբ դրանք կատարվել են: Այստեղ որոշակի դեր է խաղում նաև ժառանգականությունը: Որոշ մարդիկ ավելի հակված են հիշողության մթագնումների, քան մյուսները՝ իրենց ուղեղի առանձնահատկությունների պատճառով: Հաճախակի կրկնվող մթագնումները վտանգավոր են: Եթե մթագնումները չափազանց հաճախ են պատահում, նշանակում է, որ ուղեղը վնասվել է: Դե ինչ, ստիպված եք հրաժարվել հարբեցողությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել