Ես Միկոյանին, Անաստաս Միկոյանին երբեք չեմ ընդունել ու չեմ համարել, որ նա որևէ հայանպաստ բան է արել, ի տարբերություն, օրինակ, Կարեն Դեմիրճյանի, ով ամեն գնով հասավ Երևանում Մետրոպոլիտեն կառուցելուն, Մարզահամերգային համալիրը կառուցելուն և այլն:
Բայց չեմ կարծում, որ Միկոյանի արձանի համար ստորագրահավաքի հարցն ավելի կարևոր ու ակտուալ ա, քան, ասենք, ՄԱԿ, ԵԱՀԿ և այլ կառույցներից պահանջել, թեկուզ ստարագրահավաքով, որ ընդունեն և համապատասխան հայտարարություններ անեն ազերբառանական ագրեսիայի և մեր զոհված զինծառայողների մասին:
Հ.Գ. Ես ինչի՞ ազերբառանական ագրեսիան ընդունելու պահանջով ստորագրահավաք չեմ կազմակերպում:
Ես ստորագրահավաքների վրա ժամանակ չեմ ծախսում ու, ինչպես կասեր Խրիմյան Հայրիկը, ցանկացած տեղ թղթե շերեփով ոչ մի բանի չես հասնի, մարդ պետք ա պողպատյա շերեփ ունենա: