Դաժան հաշվեհարդար` հեղինակներն ադրբեջանցիներ ենArmnewstv.am-ը գրում է.

Ռուսաստան Տյումեն քաղաքի Բաքու սրճարանում հաճախորդի ու մատուցողի միջեւ ծագած վեճն ավարտվել է երկու մարդու սպանությամբ: Երկրորդ սպանությունը տեղի է ունեցել հիվանդանոցում` բժիշկների աչքի առջեւ: Տյումենի երկրորդ կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա մի երիտասարդ` մեջքին դանակ խրված: Մինչեւ բժիշկները կպայքարեին ազգությամբ ադրբեջանցի Աթաշ Ղուրբանովի կյանքի համար, նրան ուղեկցող մոտ 30-հոգանոց խումբը ջարդուփշուր է արել հիվանդանոցի սպասասրահը` լսելով ընկերոջ մահվան լուրը: Հիվանդանոցում հավաքվածները կոտրել են սպասասրահի ապակիներն ու պատգարակները: Հիվանդանոցի ոստիկաններն ստիպված են եղել լրացուցիչ ուժեր կանչել: Մինչեւ հավելյալ ուժերը կհասնեին, շտապօգնության մեքենայով հիվանդանոց են բերել վիճաբանության մեկ այլ մասնակցի` Վրաստանի չեչեն երիտասարդի: Ճանաչելով իրենց ընկերոջը ծեծողներից մեկին` կատաղած խումբն ուղղակի հաշվեհարդար է տեսել: Հարձակվել է հիվանդի վրա եւ բժիշկների ներկայությամբ պատգարակներով դաժանորեն ծեծել, հետո էլ դուրս հանել հիվանդանոցի բակ եւ սպանել` դանակի բազմաթիվ հարվածներով, իսկ վերջում դանակը խրել երիտասարդի գլխի մեջ: Ինքնադատաստանից հետո սպանության մասնակիցներին հաջողվել է փախչել: Ոստիկանները ձերբակալել են միայն նրանց, որոնք դեպքից հետո են եկել հիվանդանոց: Ծեծկռտուքի և սպանության պատճառ է դարձել այն, որ ադրբեջանցիներին պատկանող սրճարանում Վրաստանի չեչեն հաճախորդին հնարավորույթուն չեն տրվել վճարել բանկային քարտով: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել