Հայաստանից մեկնողների թիվն ավելանում է. ՔաղավիացիաPanorama.am-ը գրում է.

«Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնողների թիվը 2014 թվականի հունվար-ապրիլ ամիսներին գերազանցել է ժամանողների թիվը: Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից, որ 2014թ. հունվար-ապրիլին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 488 030 ուղևոր` 2013 թվականի նույն ժամանակահատվածի 423 313 ուղևորի համեմատ: Նշված ժամանակահատվածում, ըստ Քաղավիացիայի` Հայաստան է ժամանել 224 962 մարդ` 2013 թվականի 193 449 -ի դիմաց, իսկ հունվար-ապրիլին հանրապետությունից մեկնել է 263 068 մարդ` նախորդ տարվա համեմատ 33 204-ով պակաս:

Հունվար-ապրիլին «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 2836 տոննա բեռ, իսկ 2013թ-ի հունվար-ապրիլին` 3374 տոննա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել