roman-berezovsky-111in.am-ը գրում է.

Ալժիրի ընտրանու դեմ ընկերական խաղից հետո Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտնել է, որ Ռուսաստանի ընտրանին բարդ մրցակից ունի աշխարհի առաջնության խմբային փուլում: Դարպասապահը խոսել է նաև Արաս Օզբիլիսի վնասվածքի և նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մասին։

«Զգացվում էր, որ մրցակիցը լավ էր պատրաստված ֆիզիկական առումով: Ալժիրցիները կոշտ պայքար էին մղում գնդակի համար:

Ի դեմս Ալժիրի հավաքականի Ռուսաստանի ընտրանին դիմակայելու է բարդ մրցակցի: Հաջողության համար հարկավոր կլինի ներդնել ամբողջ ուժերը։ Եթե Ռուսաստանը խաղին մոտենա լավագույն մարզավիճակում, ապա պետք է հաղթի նման մրցակիցներին:
Ինչ վերաբերում է Արաս Օզբիլիսին, ապա նա մեկնել է Ամստերդամ: Հուսով եմ` նրա մոտ ամեն ինչ կարգին կլինի։ Բեռնար Շալանդը մեծ նվիրումով է աշխատում և վստահ է, որ մեր թիմը հաջողությունների կհասնի ու լավ հանդես կգա «Եվրո-2016»-ի ընտրական փուլում։ Շալանդը մեծ ուշադրություն է դարձնում մարտավարությանը»,- «Известия»-ն մեջբերում է Բերեզովսկու խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել