Հունիսի 1-ի՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հանրային հեռուստաըներությունը ներկայացրել է հաղորդավարների մանկության տարիների լուսանկարները և նրանց մանկական երազանքները:
Աննա Ավանեսյան – Ճակատագրով՝ կին
Մանկության երազանքը փոքրիկ եղբայր ունենալն է եղել
Գոհար Գասպարյան – Արի ու տես
Մանկուց երազել է ծանոթանալ Լեոնարդո Դի Կապրիոյի հետ... Մինչեւ հիմա երազանքը դեռ չի իրականացել
Առավոտ լուսոյի հաղորդավար Վահե Խանամիրյանը մանկության տարիներին երազել է թռչել սովորել եւ մոտոցիկլետ ունենալ...
Նրա գործընկեր Մերի Ներսիսյանը մանկության տարիներին երազել է ունենալ մի մեծ տուն, որտեղ կկարողանար պահել անթիվ անհամար կենդանիներ:
«Մեր մեջ ասած» հաղորդման պրոդյուսեր եւ հաղորդավար Արեւիկ Ուդումյանը մանկության տարիներին ամեն տեղ արև է նկարել: Նույնիսկ մեծ քրոջ ծննդյան վկայականում էր արև նկարել եւ մինչեւ հիմա Արևի այդ գլուխգործոցը պահպանվել է ու բազում անգամներ խնդիրներ առաջացրել քրոջ համար:
Առավոտ լուսո ծրագրի հաղորդավար Լիլիթ Մուրադյանը մանկության տարիներին երազել է անտեսանելի դառնալ, որպեսզի կարողանա անել մտքով անցնող ամեն բան:
Առավոտ լուսո ծրագրի հաղորդավար Արման Մարգարյանը ցանկանում է, որպեսզի մանուկների համար յուրաքանչյուր օրը տոն լինի, նրանց բոլոր առավոտները արևոտ ու տաք լինեն, իսկ մանկատները՝ միշտ դատարկ:
Լրացուցիչ ժամանակ ծրագրի հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը ցանկանում է, որ բոլոր երեխաները մեծանան առողջ, երջանիկ, լինեն միշտ իրենց ծնողների կողքին և ոչ մի բարդ ու դժվար օր չտեսնեն իրենց կյանքում: Իսկ երազել է դառնալ մարզական մեկնաբան… երազանքն իրականացել է:
Շարունակությունն՝ այստեղ