Սեսկ Ֆաբրեգասի տրանսֆերի համար պայքարում գլխավոր ֆավորիտը Լոնդոնի Չելսին է:
Բարսելոնայի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է պայմանագիր ստորագրել Լոնդոնի Չելսիի հետ, տեղեկացնում է El Mundo Deportivo պարբերականը:
Տեղափոխվելով Չելսի, Ֆաբրեգասը պետք է փոխարինի Ֆրենկ Լեմպարդին, ով պայմանագիր է կնքել ամերիկյան Նյու-Յորք Սիթիի հետ:
Այնուամենայնիվ, Սեսկի տրանսֆերը Չելսի կախված է լոնդոնյան մյուս ակումբից` Արսենալից: Արսեն Վենգերի թիմը հնարավորություն ունի Ֆաբրեգասին 37 միլիոն եվրոյի դիմաց վերադարձնել Արսենալ, քանի որ այդպիսի կետ կա Ֆաբրեգասի պայմանագրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել