«Եղի՛ր ազատ առանց ծխախոտի» խորագրի ներքո ծխելու դեմ պայքարի միջազգայի օրը՝ մայիսի 31-ին, ծխող և չծխող հասարակությունը հավաքվել էր Սիրահարների այգում: Եղանակային վատ պայմաններն անգամ չխոչընդոտեցին, որ կազմակերպիչներն ու մասնակիցները օրվան ուրախ և հետարքիքր ավարատ տան:
Ակցիային իրենց ներկայությամբ և երաժշտական կատարումներով միացել էին DJ Սերժոն, Հասմիկ Կարապետյանը, Կիմ Գրիգորյանը, Նարինե Դովլաթյանը, Էվան, The Band-ը, Դեր Հովան:
ArmՏtar.am-ը Ձեզ է ներկայացնում օրվա լուսանկարներն ու DJ Վակցիայի, Հասմիկ Կարապետյանի և Կիմ Գրիգորյանի կարծիքները ծխելու դեմ պայքարի, նման ակցիաների և այլ անառողջ երևույթների դեմ պայքարի մասին:
DJ Վակցինա
«Այս ակցիայի առաջին նպատակը առողջ ապրելակերպ քարոզելն է, որը կապվում է հենց վնասակար սովորություններից ձերբազատվելու հետ: Երիտասարդները պետք է գնահատեն իրենց առողջությունը, կյանքը, որն ապրում են և կարողանան այդ ժամանակը լցնել միայն դրականով:
Մենք փորձում ենք քայլեր կատարել, որ մարդիկ գիտակցեն այն վտանգը, որին նրանք ենթարկվում են ծխելով: Ես ցանկանում եմ հենց հատուկ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր գիտակցելով չեն ծխում, առողջ ապրելակերպով են ապրում և գնահատում են այն, ինչ Աստված իրենց տվել է:
Այսօրվա միջոցառման համար երեք մրցույթ ենք կազմակերպել: Մարզական. ներկաներից մեկը բարձրանում է բեմ և գետնից հրում անում: Երկրորդ մրցույթում ծխախոտներով իրար ծեծելու են՝ ցույց տալով, ծխելը, որքան վտանգավոր է և վերջում ծխող հանդիսականերից մեկին բեմ ենք կանչելու և նրան խնդրելու երդվել, որ էլ չի ծխի»:
Հասմիկ Կարապետյան
«Ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքում կա մի մարդ, շատ ուժեղ կին DJ Վակցինա անունով, ով միշտ պայքարում է բացասական երևույթների դեմ: Կարևոր չէ, թե որքանով են այս ակցիաները նպաստում չծխողների թվի ավելանալուն, բայց կարծում եմ, որ այս ամենը, դրական առումով, վարակիչ ուժ ունի:
Եթե մի քանի անգամ, պարբերաբար նման միջոցառումներ կազմակերպվեն, ապա մարդիկ կսկսեն քիչ-քիչ հասկանալ, որ մենք ճիշտ ուղղու վրա ենք, որ այն, ինչ մենք քարոզում ենք, առողջարար է:
Շարունակությունն՝ այստեղ