Բարսելոնայի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը վերջնականապես որոշել է հեռանալ Բարսելոնայից և վերադառնալ Պրեմիեր Լիգա:
Իսպանական El Mundo Deportivo պարբերականը տեղեկացնում է, որ կատալոնական Բարսելոնայի 27-ամյա կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը տեղեկացրել է Բարսային իր` Կատալոնիան լքելու ցանկության մասին: 
Նույն աղբյուրը նաև նշում է, որ Սեսկի գործակալ Դարեն Դեյնն արդեն պայմանավորվածություն ունի անգլիական առաջատար որևէ ակումբի հետ:
Բարսելոնան, իր հերթին Ֆաբրեգասին կվաճառի միայն ու միայն 40 միլիոն եվրոյի դիմաց, քանզի Սեսկի հեռանալու դեպքում Բարսելոնան մտադիր է գնել Պոգբա-Վիդալ-Կոկե եռյակից մեկին:
Հավելենք, որ Սեսկ Ֆաբրեգասը վերջին օրերին գտնվում է Լոնդոնում և շատ հավանական է, որ բանակցություններ է վարում իր նախկին ակումբի` Արսենալի հետ:
Համենայն դեպս, պետք չէ վստահորեն հավատալ այս նորությանը, քանի որ Սեսկը Մունդիալ 2014-ի ավարտից հետո պետք է հանդիպում ունենա Բարսելոնայի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել