Նառա Դիլանյանին հեռուստադիտողը ճանաչում է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից, իսկ վերջին շրջանում դերասանուհին ներկայանում էր «Yere1» հումորային նախագծում:
Ինչու՞ է դերասանուհին խաղում միայն կոմեդիկ կերպարներ, ովքե՞ր էին նրա հարսանեկան զգեստին վատ մեկնաբանություններ գրում, արդյո՞ք դերասանուհին բալիկի է սպասում… ArmՏtar.am-ի հետ զրույցում անկեղծանում և մեկնաբանում է Նառա Դիլանյանը:
Ո՞րն է պատճառը, որ Ձեզ միշտ տեսնում ենք միայն կոմեդիկ կերպարներում:
Այնպես չէ, որ ես միշտ ցանկացել եմ կոմեդիկ կերպարներով ներկայանալ, պարզապես այսպես է ստացվում: Առաջին կերպարը սիրվեց և հիշվեց, ինքս էլ սիրեցի այդ ժանրը: Չեմ կարծում, որ եթե ստանամ ոչ կոմեդիկ կերպար, չեմ խաղա:
Ո՞րն էր պատճառը, որ Ձեր ամուսինն էլ էր խաղում «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում:
Իմ մուտքը հեռուստատեսություն շատ պատահական է եղել: Ամուսինս թույլ չէր տալիս միայնակ ներկայանալ, քանի որ նոր ասպարեզ էր ինձ համար, այդ պատճառով որոշեցինք, որ նա էլ պետք է խաղա ինձ հետ, հատկապես, երբ դերը այդքան էլ մեծ չէր:
Հե՞շտ էր նրա հետ աշխատելը, տարաձայնություններ լինո՞ւմ էին:
Շատ հեշտ էր, երբ խաղում էր, մի փոքր ծիծաղում էինք, քանի որ նա այս ասպարեզի հետ ընդհանրապես կապ չուներ, բայց ամեն դեպքում հեշտ էր: Երբեք տարձայնություններ չենք ունեցել՝ ո՛չ գործնականում, ո՛չ անձնականում, քանի որ նա միշտ զիջողի դերում է (ծիծաղում է):
Շարունակությունն՝ այստեղ