«Նոր ալիք-2012» մրցույթում հայկական պատվիրակությունը այսօր կվերադառնա Երեւան, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանը կվերադառնա երկու օրից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Սուրեն Առուստամյանի պրոդյուսեր Իրինա Վարդանյանը:
Ինչ վերաբերում է բուն մրցույթին եւ Հայաստանի մասնակցի` մրցանակակիրների ցանկում չընդգրկվելուն, ապա նա նշեց, որ մրցույթի առաջին օրը Սուրեն Առուստամյանին կարելի էր ավելի բարձր միավորներ դնել, բլորը ասում էին, որ այդ օրը նա առաջինն էր»: Նա շատ գոհ էր Սուրեն Առուստամյանի առաջին օրվա ելույթից, եւ այն գնահատեց 100 տոկոսանոց: Ի դեպ, առաջին օրը Սուրեն Առուստամյանը կատարեց Էրիք Քլեփթոնի Change The World երգը, մրցութային երկրորդ օրը` Անդրեի «Իմ սերը քեզ»-ը, իսկ երրորդ օրը` Brandon Stone-ի Next to you երգը:
«Չեմ կարող ասել, թե ինչու այդպես եղավ, փոխել են ձեւը, երրորդ օրվա քվեարկությունը չբարձրաձայնեցին, միանգամից ասացին տվյալները»,- նշեց Իրինա Վարդանյանը: Պրոդյուսերը շեշտեց, որ մրցույթում այնքան լավ, ուրախ, ընկերական մթնոլորտ էր տիրում, որ այդ հարցը նույնիսկ դարձել էր երկրորդական եւ երրորդական:
Նրա փոխանցմամբ` Սուրեն Առուստամյանը մրցույթում չհաղթելուց հետո ընդհանրապես հուսահատված չէ, բայց ամեն դեպքում նրանց համար եւս սպասելի չէր նման արդյունքը: Պրոդյուսերի կարծիքով` գուցե պատճառը մրցույթից մի քանի օր առաջ երգի փոփոխությունն էր, եւ Հայաստանի ներկայացուցիչը չհասցրեց «մարսել», գուցե Սուրենի` ռոքային երգիչ լինելը, քանի որ նրա երգերը եւ ոճը այս մրցույթի ֆորմատի մեջ այնքան էլ չի մտնում:
Նյութը՝ News.am-ից