Նման արտահայտություն գոյություն ունի միայն հայ հասարակության քարացած մտածելակերպի մեջ: Յուրաքանչյուր խելացի աղջիկ ձգտում է սովորել, հասնել բարձուքների, ունենալ բազմաթիվ հաջողություններ իր ընտրած ասպարեզում... Դրանց համար, բնականաբար, ժամանակ է պետք.. Բայց դե հայ հասարակությունը ժամանակ չի թողնում.. Աղջիկը կամ Կինը դառնում է, ասենք, 25 տարեկան և մեկ էլ հոպ՝ «բա ե՞րբ ես ամուսնանում», «չե՞ս ուզում ամուսնանաս» ու նմանատիպ հարցերը գլխին են թափում, էլ չասենք հարևանների բամբասանքները՝ «էս տանը մնացածա»... Խեղճն էլ ամեն ինչ անումա որ շուտ ամուսնանա... Գտնում ա մեկին, մի երկու ամիս հետը շփվումա, սկի նորմալ չի էլ ճանաչում , ու պսակվում են.. Ժամանակ անցնում ու նրանք խոստովանում են, որ երջանիկ չեն, որ էլ հնարավոր չի նրանց համատեղ կյանքը.. Նման դեպքեր շատ են պատահում, ու մեղավորը հայ հասարակությունն է, ով թույլ չի տալիս անհատին ձևավորել և ապրել սեփական կյանքով.. Էլ չեմ ասում, որ յուրաքանչյուր կին ունի իր ամուսնանալու տարիքը.. մեկի մոտ դա 20 է, մյուսի մոտ՝ 35-ը կամ ավելին.. Հայեր ջան, շատ բան կփոխվի, եթե դուք ջարդեք ամեն տեսակ հիմար ու անիմաստ կարծրատիպերը...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/blognewsa/posts/209927779134579
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել